Կա նախնական վարկած ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մահվան վերաբերյալ
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետ Անդրեյ Վերանյանը նախնական տվյալներով հանկարծամահ է եղել։ Տեղեկությունը «Sputnik Արմենիային» հայտենցին ՀՀ ՆԳ նախարարության մամուլի ծառայությունից։
«Նախնական տվյալներով հանկարծամահություն է»,- նշեցին ՆԳՆ-ից։
Հիշեցնենք, որ shamshyan.com-ը հայտնել էր, որ նոյեմբերի 14-ին Երևանում ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետ Անդրեյ Վերանյանի դին է հայտնաբերվել իր աշխատասենյակում։
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։