Կանանց երթի մասնակիցները ճամպրուկներ են լցրել Իվանիշվիլու նստավայրի մոտ
Կիրակի օրը մեկնարկած կանանց երթը հասել է Վրաստանում իշխող կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նստավայր, որտեղ մասնակիցները թողել են իրենց ճամպրուկները։ Այդ մասին հայտնում է newsgeorgia.ge։
Կանայք եկել էին ճամպրուկներով՝ հայտարարելով, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը երկիրը հասցրել է զանգվածային արտագաղթի։
Նրանք ճամպրուկների կույտ են ձևավորել նստավայրի մուտքի մոտ՝ ոստիկանական կորդոնի դիմաց։
Թբիլիսի կենտրոնում կիրակի օրը մի քանի միջոցառումներ են տեղի ունենում ։
ՏՊՀ շենք են հասել մշակույթի և կրթության ոլորտների ներկայացուցիչներ, ուսանողներ։ Թբիլիսիում նաև Վրաստանի և Եվրամիության դրոշներով ավտոերթ է, բողոքի ակցիաներին միանալու կոչերով։
Հարակից հրապարակումներ`
- Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը
- Վրաստանում նիստի ժամանակ ԿԸՀ նախագահի վրա սև ներկ են լցրել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան