Հնդկաստանում տղամարդը կենդանացել է դիակիզումից րոպեներ առաջ
Տղամարդը, որին բժիշկները մահացած են ճանաչել Հնդկաստանի Ջհունջհունու քաղաքի պետական շրջանային հիվանդանոցում, դիակիզումից քիչ առաջ հանկարծակի կենդանության նշաններ է ցույց տվել: Միջադեպի մասին հայտնել է Times of India-ն։
Հոդվածում նշվում է, որ դեպքը կասկածներ է առաջացրել մահվան ճիշտ պատճառի եզրակացության նկատմամաբ, որը, ըստ պաշտոնական դիահերձման, թոքերի հիվանդության պատճառով շնչառական անբավարարություն է։
«Նրանք դիահերձումն իրականացրել են միայն թղթի վրա, և դա ֆիզիկապես չի արվել։ Առանց դիահերձման է եզրակացությունը հրապարակվել»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ թերթին ասել է Ջունջհունու շրջանի տեսուչ Ռամավաթար Միենան։
Հրապարակման համաձայն՝ 25-ամյա Ռոհիտաշ Կումարը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա մահը արձանագրել են ժամը 13։30-ին՝ սարքի վրա տեսնելով սրտի կանգ։ Ենթադրյալ դիահերձումից հետո, որն իրականացվել է պաշտոնապես, սակայն միայն թղթի վրա, «դիակը» ժամը 17:05-ին հանձնվել է հուղարկավորության արարողությանը, որի ժամանակ Ռոհիտաշը հանկարծակի կենդանության նշաններ է տվել անմիջապես դիակիզումից առաջ։
Համաձայն շրջանի ոստիկանության իրականացչած նախնական հետաքննության՝ Ռոհիտաշը 2024 թվականի սեպտեմբերից գտնվել է հոգեկան խնդիրներ ունեցողների հիմնարկում։ Միջադեպի առնչությամբ կատարվում է քննություն, անփութության կասկածանքով կլինիկայի երեք բժիշկներ հեռացվել են աշխատանքից։
Հարակից հրապարակումներ`
- Աղջկա ձեռքերը կապել են, վերակենդանացման բաժանմունք էլ բժիշկը հարվածել է և նա անգիտակից վիճակում է
- Ստամբուլում մահացած անձը վերակենդանացել, ապա կրկին մահացել է