Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և նրա հետ քննարկել երկկողմ օրակարգի հարցեր: Այդ մասին հայտնել է Կրեմլի պաշտոնական կայքէջը։
«Շարունակելով հոկտեմբերի 23-ին Կազանում կայացած զրույցը, հանգամանալից քննարկվել են երկկողմ օրակարգի ընթացիկ հարցեր՝ շեշտը դնելով առևտրատնտեսական համագործակցության արդյունավետության բարձրացման վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հաշվի առնելով դա՝ շփումներ տեղի կունենան համապատասխան գերատեսչությունների միջև, հավելել են Կրեմլում։
Բացի այդ, Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարներն անդրադարձել են միջազգային որոշ թեմաների։
Էրդողանի գրասենյակը հայտնել է, որ նա հնչեցրել է Թուրքիայի նպատակը՝ ընդլայնել համագործակցությունը Ռուսաստանի հետ բազմաթիվ ոլորտներում և, առաջին հերթին, մեծացնել առևտրի ծավալները։
Հարակից հրապարակումներ`
- Կրեմլը մանրամասներ է հայտնել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցից
- Էրդողան-Պուտին հանդիպման վայրը ու ժամկետը առաջիկայում կհստակեցվի
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան