Սարատովի մարզում կրակոցների հեղինակը հայազգի գործարար է, կա մեկ զոհ
Միջադեպը տեղի է ունեցել Սարատովի Պոբեդա փողոցի տարածքում։ Կայքի զրուցակցի խոսքով՝ երկու մեքենաների վարորդների միջև ճանապարհատրանսպորտային կոնֆլիկտ է առաջացել, ինչի հետևանքով տղամարդկանցից մեկը մեքենայից կրակ է բացել։ Մեկ մարդ մահացել է, ևս մեկը վիրավորվել։ Այդ մասին հայտնում է «Իզվեստիան»։
Այս պահին իրավապահ մարմինները փնտրում են կրակ բացած տղամարդուն,։ Մարքս քաղաքում հայտարարվել է «Սիրենա» պլանի մասին։
Shot Telegram ալիքի փոխանցմամբ, 41-ամյա Միխայիլ Կ.-ի սպանության կասկածանքով ձերբակալվել է 41-ամյա գործարար Ռուբիկ Հակոբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Աղմկահարույց սպանությունից հետո Փարաքարի համայնքապետը հրաժարական է ներկայացրել
- Սպանություն Նոր Խարբերդ բնակավայրի գերեզմանատանը. պարզվել են 17-ամյա երիտասարդին կյանքից զրկելու հանգամանքներ