Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքհաբ տեսանյութ է հրապարակոլ, որում ասվում է.
«Հայաստանի ճակատագիրը միշտ փոխկապակցված է եղել Կենտրոնական Ասիայի հետ: Առաջ Կենտրոնական Ասիայից էին նվաճողները Հայաստանի վրայով անցնում, հիմա հակառակն է, ցանկանում են նվաճել Կենտրոնական Ասիան, դարձյալ անցնելով Հայաստանի վրայով:
Դեռևս 20-րդ դարասկզբի աշխարհաքաղաքականության տեսաբանները կանխատեսում էին, որ հաջորդ մեծ պատերազմը տեղի է ունենալու Կենտրոնական Ասիայի վրա տիրապետություն սահմանելու համար: Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին: Իսկ Կենտրոնական Ասիայի համար մղվող պայքարն ընթանալու է Հարավային Կովկասում, և այդ պայքարը լինելու է անզիջում ու արյունալի: Սյունիքի խնդիրը հենց այդ տրամաբանության մեջ է պետք դիտարկել»: