Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին, սակայն դեմ չէ ծրագրված փաստաթղթերի ընդունմանը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։
2024 թվականի նոյեմբերի 28-ին Աստանայում տեղի կունենա ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը, ինչպես նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։
Միջոցառումներին կմասնակցեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովը։
Նախատեսվում է մտքերի փոխանակում հավաքական անվտանգության տարածաշրջաններում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի շուրջ, ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության արդյունքների և հավաքական անվտանգության համակարգի հետագա զարգացման հեռանկարների քննարկում։ Հատուկ ուշադրություն է դարձվելու Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի համատեղ տոնակատարության նախապատրաստման հարցերին։
Նախատեսվում է, որ Ղրղզստանի Հանրապետությունը կտեղեկացնի 2025 թվականին Կազմակերպությունում իր նախագահության առաջնահերթությունների մասին
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կքննարկեն Ռուսաստանին հեռահար սպառազինության հարվածները
- ՀԱՊԿ գոտում իրավիճակը պահանջում է հավաքական ուժերի վիճակի անաչառ գնահատում. Վիկտոր Խրենին
- ՌԴ ԱԳՆ. Երևանը հեռու է մնում ՀԱՊԿ բոլոր ձևաչափերին մասնակցությունից
- ՀԱՊԿ-ի գործունեությանը մասնակցության սառեցման հարցում ՀՀ-ի դիրքորոշումը չի փոխվել. Անի Բադալյան
- Ակնհայտ է, որ ՀԱՊԿ և ԵԱՏՄ կառույցները որոշ ժամանակ անց կորցնելու են իրենց արդիականությունը. Արա Պողոսյան
- Զախարովան՝ Հայաստանի քաղաքական կուրսի մասին. Կարծես ԵԱՏՄ-ն և ՀԱՊԿ-ը ինչ-որ տարբեր երկրներ են
- Զախարովա. ՀԱՊԿ-ից սպառնալիքի մասին Փաշինյանի խոսքերը հակասում են ողջամտությանը
- Մոսկվան կտրականապես համաձայն չէ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի գնահատականի հետ. Պեսկով
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները