Սիրային քառանկյունի. երբ մարզաշապիկների փոխարեն փոխանակվում են կանանցով
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն պատրաստվում է ամուսնանալ իր ընկերուհու՝ Թաինա Կաստրոյի հետ։ Արմսպորտի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Pulse Nigeria-ն։ Բայց այս, առաջին հայացքից, պարզ պատմությունը բավականին հետաքրքիր նրբերանգներ ունի։
Բանն այն է, որ Թաինան «Ֆլամենգոյի» ֆուտբոլիստ Լեո Պերեյրայի նախկին ընկերուհին է, որը, իր հերթին, այժմ նշանված է Էդեր Միլիտաոյի նախկին կնոջ՝ Կարոլին Լիմայի հետ։
Նախկին զույգերից ուրաքանչյուրն էլ ունեն համատեղ երեխա. Կարոլինը երեխա ունի Միլիտաոյից, իսկ Թաինան երկու երեխա ունի Լեո Պերեյրայից:
Նշվում է, որ Էդերի և Թաինայի հարաբերությունների մասին հայտնի դարձաել այս տարի։ Այժմ զույգը միասին է ապրում Մադրիդում և, ըստ լուրերի, պատրաստվում է ամուսնանալ 2025 թվականի հունվարին Ռիո դե Ժանեյրոյում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները