Հասարակություն 12:15 25/11/2024 Հայաստան

Այդ «ավաղ»-ը վաղը կարող է «վա՜խ»-ի վերածվել. Սիլվա Ադամյանը՝ Սևանա լճի մաքրման աշխատանքների ձախողման մասին

Սևանի տարեկան ծրագրով նախատեսված էր, որ 2024 թվականին պետք է 382,42 հա տարածքում ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներ իրականացվեին։ Սակայն կառավարությունը 2024 թվականի նոյեմբերի 7-ի N 1760 - Ն որոշմամբ բյուջեի 11002 միջոցառման, «Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրում» ծրագրից  63.9 մլն դրամ հետ վերցվեց և վերաբաշխվեց։ Պարզվում է, որ Շրջակա միջավայրի նախարարությունը հերթական անգամ ձախողել է ծրագիրը. մաքրման աշխատանքների համար հայտարարված մրցությում հաղթած կապալառուն չէր հասցրել ժամանակին կատարել աշխատանքները և պայմանագիրը վաղաժամ խզվել է։

Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման այս կարևոր ծրագրի ձախողման շուրջ «Panorama.am»-ը զրուցեց  «Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ նախագահ, բնապահպան Սիլվա Ադամյանի հետ։

«Սևանա լճի մաքրության, ափամերձ և ջրածածկ տարածքների մաքրման գործընթացը, ըստ էության, հին պատմություն է։ Մենք տարիներ շարունակ տեսել ենք շինությունների,  ծառերի ջրի տակ մնալը, հետո որոշ, այսպես կոչված «մասնագետների» արդարացումը, թե ավելի լավ է բույսերը և ծառերը մնան ջրի տակ։ Այդ պատմությունը մեր կոլեգաները լավ կհիշեն։

Տարիներ շարունակ մենք խոսել ենք այն մասին, որ Սևանը ենթակա է աղտոտման և այնտեղ լուրջ գործընթացներ կլինեն, եթե ափամերձ տարածքները և ջրի տակ անցած հատվածներում մաքրման գործողությունները պատշաճ չկատարվեն։

Մի քանի տարի առաջ խոսվեց, որ մի շատ հետաքրքիր տեխնիկա է գնվել, որն արտասահմանում այս մաքրման գործողությունները կատարում է։ Սակայն հետո մեզ ասացին, որ այդ տեխնիկան անսարքություններ ունի և չի կարող այդ տարածքները մաքրել։

Պարզվում է նույն պատմությունը շարունակվում է։ Նորից ասում են, որ տարածքները չեն կարողանում մաքրել, տեխնիկական հնարավորություններ չկա, հետո էլ ասում են. «Գիտեք ինչ կա՝ Սևանը ծաղկում է, լճի վիճակը վատ է»։

Իհարկը,  խնդիրը միայն ափամերձ տարածքների և ջրի տակ անցած ինչ-որ շինությունների, կամ բույսերի մեջ չէ։ Խնդիրը կոմպլեքս է՝ և՛ ջրի բացթողումներն են, և՛ ձկան պաշարների քչությունն է։ Չնայած որոշ մասնագետներ ասում են վերականգնվել է, բայց ինչպես տեսնում եք լճի ծաղկման պրոցեսը գնում է։ Իհարկե, այս ամեն ինչին նպաստում է գլոբալ կլիմայական փոփոխությունները և այն, որ Շրջակա միջավայրի նախարարությունը չի կարողանում այդ գործընթացները կատարել։

Ինչ կստացվի, եթե ես մեկ տարի այդպես թողնենք լիճը։ Նախ պետք է մտածել, որ ջուրը կարող է բարձրանալ, իսկ նոր ջրածածկ տարածքներում, ինչպես բոլորս տեսնում ենք, ափի վիճակը հեչ լավ չէ, ամենևին լավ վիճակ չէ։

Մի քանի անգամ ես այդ հիմնահարցը բարձրաձայնել եմ, որ Սևանն իր բնական միջավայրով հրաշալի մի տարածք է, որտեղ ՀՀ-ն կարող է հրաշալի տուրիզամ կազմակերպել, ոչ թե տարածքն այլանդակել աղբով։ Բայց քանի որ գործընթացները, մեղմ ասած ոչ կայուն են, չեն կատարվում այն ամենը, ինչ պետք է արվի՝ և՛ տարածքները մաքրվեն, և՛ ջրի տակ անցած այդ ամբողջ շինությունները ապամոնտաժվի, և՛ մաքրվի։ Նորմալ ափեր պետք է լինեն, որտեղ և բնական միջավայրն իր բնականոն վիճակին գա և ջրային ու ցամաքային ողջ կենդանական աշխահը վերականգնվի։

Տուրիզմը չի նշանակում ուրբանիզացիա, հիմա տուրիզմը զարգանում է այն տեղերում, որտեղ բնական միջավայրը լավ վիճակում է։ Այ հիմա մեր Սևանի վիճակը բավականին անմխիթար է և մենք համ էդ ծաղկումն ենք տեսնում, նաև՝ չմաքրված տարածքները և հիմա ուզում եմ հարցնեմ՝ լավ, ինչքա՞ն պետք է այս իրավիճակը շարունակվի։

Տարիներ շարունակ այս ամեն ինչի մասին ասվել է, խոսվել է, որոշ տարածքներ ինչ-որ չափով մաքրվել են, բայց ընդհանուր Սևանի տարածքում կարելի է տեսնել, թե ինչեր են կատարվում և ջրի բարձրացման և անկառավարելի, տգետ ձևով զբոսաշրջության կազմակերպման հետևանքով։

Բազմաթիվ ծրագրեր են այս ուղղությամբ արվում, որոնց միացած են նաև իմ գործընկերներ հասարակական կառույցները, բայց մենք՝ որպես հանրություն չենք տեսնում այդ տարբերույթունը և, իհարկե, այն, որ հիմա հայտարարում են, թե «ավաղ, մենք չենք կարողանում մաքրել»։  Այդ «ավաղ»-ը վաղը կարող է «վախ»-ի վերածվել՝ ասելով. «Վախ, էս ի՞նչ արեցինք մենք Սևանի հետ և դեռ շարունակում ենք անել»,-ասաց Սիլվա Ադամյանը։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:11
Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում, Վայքում (Սարավանի լեռնանցք), Ծիլքար բնակավայրի...
Աղբյուր` Panorama.am
16:06
Պեղումներ «Բաղաբերդում». բացահայտնվում են միջնադարյան թաքնված մշակութային շերտերը
ՀՀ Սյունիքի մարզի «Բաղաբերդ» ամրոցի տարածքում  հնագիտական աշխատանքներ են սկսվել։ Պեղումները իրականացնում է ԿԳՄՍՆ...
Աղբյուր` Panorama.am
15:56
ՄԻՊ. Պաշտպանը փաստաբաններին ներկայացրել է Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու բոլոր ռիսկերն ու հնարավոր հետևանքները
«Թե´ Մարդու իրավունքների պաշտպանը, թե´ աշխատակազմը գործընկերներին ներկայացրել են Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու...
Աղբյուր` Panorama.am
15:42
Հայկական ընկերություններն օգնում են Ռուսաստանին շրջանցել ոսկու առևտրի արևմտյան պատժամիջոցները. «Հետք»
Հայկական ընկերություններն օգնում են Ռուսաստանին շրջանցել ոսկու առևտրի արևմտյան պատժամիջոցները, պարզել են «The Insider»-ը և...
Աղբյուր` Panorama.am
15:40
Աբսուրդ է, հիմարությունը չեմ մեկնաբանի. Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
«Հիմարություն է, ուղղակի զավեշտ է, որ մենք հիմա քննարկում ենք նման հարց»,- Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
15:33
Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքը ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով. Հովհաննես Ավետիսյան
Կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6...
Աղբյուր` Panorama.am
15:19
Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. Ֆրանսիայի դեապանի գրառումը նախ և առաջ ապտակ էր Փաշինյանին։ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե...
Աղբյուր` Panorama.am
15:02
Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժիշկ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Երևանում Ալեք Մանուկյան փողոցում շարունակեցին տարածաշրջանին բնորոշ և...
Աղբյուր` Panorama.am
14:28
Վրաստանի խորհրդարանն ընդունել է նոր գումարման պատգամավորների լիազորությունները և ընտրել նախագահ
Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է 11-րդ գումարման պատգամավորների լիազորությունները և կառավարությունը հրաժարական է տվել։...
Աղբյուր` Panorama.am
14:11
Ինչո՞ւ է ՍԴ-ն մերժել փաստաբանների հարկերի հարցով ՄԻՊ ներկայացրած դիմումի հիման վրա քննություն նշանակել
Սահմանադրական դատարանը մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի՝ փաստաբանների հարկերի բարձրացման հարցով ՍԴ դիմումի հիման վրա քննություն նշանակել։ ՍԴ...
Աղբյուր` Panorama.am
14:10
Կոսմետոլոգը դատի է տվել Ռոնալդուին
Կոսմետոլոգ Ռոշան Ռավինդրանը դատական հայց է ներկայացրել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դեմ։ The Sun-ի հաղորդմամբ, մասնագետը դատարան է դիմել 40...
Աղբյուր` Panorama.am
13:35
2025-ին կսկսվեն նաև Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման աշխատանքները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության...
Աղբյուր` Panorama.am
13:28
2024 թ.-ին ավելացել է հոմոսեքսուալ կապերից ՄԻԱՎ-ով վարակվելու դեպքերը՝ հասնելով 12%-ի. Աննա Մերգելյան
«Ի տարբերություն 1988թ-ի, երբ ընտրվեց  դեկտեմբերի 1-ի օրը, ներկայում մարդկությունը, բժշկագիտությունն ունի դեղորայք, որով կարողանում է...
Աղբյուր` Panorama.am
12:54
Մաhաgել է բժշկական գիտությունների թեկնածու, դասախոս Ռուբեն Բեկյանը
«Մեզանից հեռացել է մեր ամբիոնի այցեքարտը, մեր ամբիոնը խորը իմաստով և գեղեցիկ հմայքով հարստացրած սյուներից մեկը»:
Աղբյուր` Panorama.am
12:44
Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում
«Մասնակիցների թիվը մոտ 525 հազար է, եթե կրկնահաշվարկ անենք՝ մոտ 460 հազար է: Եվ, ըստ էության, մենք կարծում ենք, որ կուտակային ֆոնդերն...
Աղբյուր` Panorama.am
12:38
«Ամենայն անկեղծությամբ». ARARAT-ը ներկայացնում է գովազդային նոր արշավը
«Ամենայն անկեղծությամբ»՝ ARARAT-ի նոր գովազդային արշավը բրենդի պատմության ևս մեկ հատոր է։ ARARAT հայկական կոնյակը, շարունակելով...
Աղբյուր` Panorama.am
12:15
Այդ «ավաղ»-ը վաղը կարող է «վա՜խ»-ի վերածվել. Սիլվա Ադամյանը՝ Սևանա լճի մաքրման աշխատանքների ձախողման մասին
Սևանի տարեկան ծրագրով նախատեսված էր, որ 2024 թվականին պետք է 382,42 հա տարածքում ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներ իրականացվեին։...
Աղբյուր` Panorama.am
12:07
Ինչ է ասում Գուրգեն Մահարին Աննա Հակոբյանին
ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողքը զբաղեցնող Աննա Հակոբյանը իրենց խիստ պարտավորված էր երեկ զգացել․ բա թե՝ «պարզվում է...
Աղբյուր` Panorama.am
11:55
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողություններն ու օգտագործել ըստ իրենց հայեցողության. Արթուր Խաչատրյան
«Արցախի Հանրապետության քաղաքացիների գումարն ինչո՞ւ հանկարծ Հայաստանի իշխանությունները որոշեցին խլել և օգտագործել՝ ըստ իրենց...
Աղբյուր` Panorama.am
11:50
Աննա Հակոբյանը հիասթափված է
«Կրթությունը նորաձև է» արշավի մասին հայտարարած Փաշինյանի կինն արդեն հասցրել է հիասթափվել։ Նա գրել է. «2025 թվականը...
Աղբյուր` Panorama.am
11:39
Տերյան փողոցում երեկ ջրհեղեղ էր, այսօր՝ խաթարված երթևեկություն
Տերյան փողոցում՝ Կենտրոն վարչական շրջանի շենքից մի քանի մետր այն կողմ երեկ դիտահորից ժամեր շարունակ մեծ ճնշումով ջուր էր հոսում։  Փողոցն...
Աղբյուր` Panorama.am
11:21
Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի անվտանգության ապահովմանը․ Կոպիրկին
«Խոսելով Հայաստանի անվտանգության ապահովման խնդիրների մասին՝ մենք հավատարիմ ենք այն դիրքորոշմանը, որ ռուս-հայկական դաշնակցային...
Աղբյուր` Panorama.am
11:19
Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերի գումարներն ապահով պահվում են. ԿԲ փոխնախագահ
«Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերն ապահով են, դրանց գոյության հետ ոչ մի խնդիր չկա»,-Ազգային ժողովում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
11:08
ԳԱԶ-32213-ի վարորդը փախել է. Մանրամասներ մոտոցիկլավարի մահվան պատճառ դարձած վթարից
Երևանի Սեբաստիայի փողոցում նոյեմբերի 22-ին, կեսգիշերն անց, իրար են բախվել «ԳԱԶ-32213»-ը և «Հոնդա» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները. Վահե Հովհաննիսյան
«Գալիք ընտրությունների պատկերը հիմնական ուրվագծերով պարզ է։ Մեծ հաշվով, սա չի լինելու ընտրություն քաղաքական կուսակցությունների միջև,...
Աղբյուր` Panorama.am
11:00
Սինգապուրում մեկնարկում է շախմատի աշխարհի առաջնությունը
Գործող աշխարհի չեմպիոն, 32-ամյա չինացի Դին Լիրեն, թե՞ 18-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջու
Աղբյուր` Panorama.am
10:51
Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է
«... Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»։
Աղբյուր` Panorama.am
10:45
Թբիլիսիում իրավիճակը լարված է
Թբիլիսիի Ազատության հրապարակում մոբիլիզացվել է ոստիկանության հատուկ տեխնիկա՝ բերվել  են ջրցան մեքենաներ և հատուկ ջոկատայիններ։ Վրացական...
Աղբյուր` Panorama.am
10:39
Երկրի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու ՊՈԱԿ-ը զբաղված է ներքաղաքական հարցերով. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «ՀՀ Պաշտպանության նախարարությունը մամլո հաղորդագրությամբ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}