Ռուսական պերինատալ կենտրոնում ատամներով երկու երեխա է ծնվել
Ռյազանի պերինատալ կենտրոնի բժիշկները կարճ ժամանակում երկու անգամ բախվել են հազվագյուտ երեւույթի՝ հաստատության պատերի ներսում ծնվել են ատամներով երկու երեխա։ Այս մասին հայտնում են կենտրոնի մամուլի ծառայությունից։
«Չնայած ատամների առաջացումը տեղի է ունենում հղիության առաջին շաբաթներին, ատամներով երեխաների ծնունդը շատ հազվադեպ երեւույթ է։ Տարբեր աղբյուրների համաձայն՝ 2500-3000 նորածնի մեկ դեպք։ Մեր պատերի ներսում, շատ կարճ ժամանակահատվածում, միանգամից երկու այսպիսի եզակի մարդուկներ են ծնվել»,- այդ լուրով կիսվել են բժիշկները։
Քանի որ երկու երեխաների ատամներն էլ ամբողջությամբ ամրացած չէին, բժիշկները որոշել են հեռացնել դրանք։
«Նորածինների համար հիմնական սպառնալիքն այն է, որ ատամը կհայտնվի շնչուղիների մեջ և հնարավոր չէր լինի խուսափել շնչառական լուրջ խնդիրներից»,- բացատրել են բժիշկները՝ հավելելով, որ իրենց ատամնաբույժ գործընկերները հաջողությամբ հաղթահարել են այդ խնդիրը:
Պերինատալ կենտրոնում ծնված երեխաներն այժմ գտնվում են մասնագետների հսկողության տակ՝ նրանցից մեկը վաղաժամ է ծնվել, մյուսը՝ թերքաշ։
Հարակից հրապարակումներ`
- Ռուս կինը Անթալիայի օդանավակայանի զուգարանում լքել է իր նորածին երեխային
- Ծնվել է 44-օրյա պատերազմի մասնակից Մեսրոպ Սարիբեկյանի դուստրը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները