Պեղումներ «Բաղաբերդում». բացահայտնվում են միջնադարյան թաքնված մշակութային շերտերը
ՀՀ Սյունիքի մարզի «Բաղաբերդ» ամրոցի տարածքում հնագիտական աշխատանքներ են սկսվել։ Պեղումները իրականացնում է ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբը՝ պ․գ․թ․ Ավետիս Գրիգորյանի ղեկավարությամբ։
ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, չնայած եղանակային բարդ պայմաններին՝ արշավախումբը փլատակներից մաքրում է բարձունքին գտնվող ամրոցի պարիսպները՝ բացահայտելով միջնադարյան թաքնված մշակութային շերտերը։
Արդեն կան առաջին գտածոները, դարերով ծածկված հողի հաստ շերտի տակից հայտնաբերվել են հասարակ և ջնարակված խեցեղեն։
«Բաղաբերդ»-ը Սյունիքի թագավորության դարպասն է եղել 10-12-րդ դդ․ և կարևոր դեր է խաղացել Հայաստանի պատմության երկարատև ընթացքում՝ Արշակունիների թագավորության շրջանից մինչև Օրբելյանների իշխանություն։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները