Հասարակություն 12:38 25/11/2024 Հայաստան

«Ամենայն անկեղծությամբ». ARARAT-ը ներկայացնում է գովազդային նոր արշավը

«Ամենայն անկեղծությամբ»՝ ARARAT-ի նոր գովազդային արշավը բրենդի պատմության ևս մեկ հատոր է։ ARARAT հայկական կոնյակը, շարունակելով ամրացնել ներկայացվածությունն իր բոլոր շուկաներում և կենտրոնանալով սպառողի հետ հողարդակցման առավել արդյունավետ միջոցների վրա, բացում է մի նոր էջ, որը նրբորեն ներկայացնում է մի պատմություն ամենակարևորի մասին։



Գովազդային այս արշավում բրենդի ավանդական արժեքները՝ վարպետությունը, առատաձեռնությունը, կիրքը, աութենտիկությունը գտնում են իրենց վառ և գունագեղ մարմնավորումը, որպեսզի հիշեցնեն մարդկային անգին ու անկեղծ հույզերի մասին։

1887 թվականից ի վեր ARARAT-ի վարպետները, սերնդե սերունդ փոխանցելով գիտելիքը, փորձն ու ավանդույթը, մշտապես լիացրել են այն նվիրական սիրով և անկեղծ հույզերով։ ARARAT-ի հենց այս եզրն է արձագանքել տասնամյակների ընթացքում ու մշտապես հանդիպել սպառողների գնահատականին, նրանց պատրաստակամությանը՝ կիսելու բրենդի հետ մարդկային շփումների ամենաջերմ ու անկեղծ պահերը։ 1887 թվականից ARARAT-ի վարպետներն իրենց հույզերն են ներդնում արտադրության փուլերից յուրաքանչյուրի մեջ։ «Ամենայն անկեղծությամբ» արշավով ARARAT-ը կիսում է նվիրական այս մոտեցումը Ձեզ հետ։



Գովազդային նոր արշավը ներկայացնում է ARARAT տեսականու դասերից յուրաքանչյուրը։ Արշավի վիզուալ բաղադրիչները միավորված են դրամատուրգիական որոշակի ընդհանրությամբ։ Այսպես՝ նոր արշավի վիզուալ շարքից յուրաքանչյուրը կառուցված է դուալության սկզբունքով։ Արշավի պատկերներից յուրաքանչյուրում ARARAT-ը անդրադառնում է բրենդի երկու հարթություններին՝ ինքնին արտադրանքին և այն հույզերին, որոնցով այն ուղեկցվում է։ ARARAT-ը ընդգծում է «իրականն» ու  «անկեղծը» և դառնում այս երևույթների այն կետը, որտեղ ներդաշնակորեն  միավորվում են արտադրութան վայելքի պահերը։ Հենց այս պահերն են, որ ամփոփում են ARARAT-ի դարավոր ժառանգությունն ու մեր կյանքի այն արժեքավոր դրվագները, որոնք մշտապես զուգորդվում են մեկ գավաթ ARARAT-ով։



Այսպես ARARAT-ի աստղային դասը, որը միավորում է ARARAT 3 աստղ և ARARAT 5 աստղ կոնյակները, պատկերային հագեցած ամփոփում է ստանում խաղողի օգնությամբ։ Կոնյակի հիմքը՝ խաղողը, այստեղ պատկերված է տարածական նուրբ լուծումներով, արևի և նրանից ճառագայթող լույսով, որը խորհրդանշում է բնության հաղթանակն ու առատաձեռնությունը։   Պատկերավորումը զուգորդված է նաև «1887 թվականից ի վեր Ձեզ ենք նվիրում արևի ջերմությունը» գրությամբ՝ հրավիրելով իրական հայկական կոնյակի սիրահարներին կիսելու նրա ջերմությունը մտերիմների հետ։

ARARAT-ի պրեմիում դասը, որը ներառում է ARARAT Անի և ARARAT Ախթամար կոնյակները,  սպառողին է ներկայանում կոնյակի պատրաստման կարևորագույն փուլերից մեկի՝ թորման գործընթացի միջոցով։ Հարգանքի տուրք մատուցելով գրագետ և արհեստավարժ թորմանը, որն էլ դեռ 1887 թվականին դարձավ Հայաստանում կոնյակագործության հիմնադրման ելակետերից մեկը՝ այս դասի վիզուալ լուծումը կենտրոնացնում է մեր հայացքը արտադրական հենց այս փուլի վրա։ Այստեղ խոշոր պլանով պատկերված թորման սարքի մի հատվածը ներկայացված է հագեցած գույների ներքո, որոնք ստեղծում են հուզական ներգրավման ակներև էֆեկտ։



ARARAT հայկական կոնյակների սուպեր-պրեմիում դասը, որը միավորում է ARARAT Վասպուրական, ARARAT Դվին և ARARAT Նաիրի կոնյակները գովազդային նոր արշավում այլաբանորեն պատմում են կոնյակի պատրաստման ամենաերկարատև փուլի՝ հնացման մասին։

Այստեղ, ըստ նախագծի վրա աշխատող ստեղծագործական թիմի, Նաիրի կոնյակը ներկայացված է դարավոր կաղնեփայտե մի հատվածի վրա, որը մտովի տանում է դիտողին դեպի իրական կոնյակի կարևոր տարրը՝ կաղնեփայտե տակառներում տեղի ունեցող  հնացումը։ 
Տակառատախտակի նատուրալիստական պատկերումը, որտեղ ուշադիր դիտողը վստահաբար կնկատի կաղնեփայտի բնական ճեղքվածքներ, ակամա փոխանցում է վստահության, տոկունության, մտագրավ հետհայացքի և հնացվածության զգացումը։ Տասնամյակներ պահանջող այն հնացվածության, որի յուրաքանչյուր տարին խնամքով պահում է նվիրական վարպետությունն ու անկեղծ սերը, և որով ARARAT-ի վարպետները ստեղծել և շարունակում են հյուսել ARARAT-ի պատմությունը։

«ARARAT-ը միշտ պատրաստ է դիմելու նորարարական քայլերի։ Այսպես` դեռ 2021 թվականին ապրանքանիշի ոճաբանական առանձնահատկություններին մենք հաղորդեցինք նոր տարրեր, որոնք այն ժամանակ հեղափոխական էին ոլորտի համար։ Ժամանակի ընթացքում մեր նորարարությունները ոչ միայն ի ցույց դրեցին մեր հնարավորությունների նոր կողմը, այլև դարձան օրինակելի։ Այսօր ARARAT-ը մեկ քայլ առաջ է գնում։ Ապրանքանիշն ունի հարուստ պատմություն, բացառիկ ավանդույթներ, կատարյալ որակ։ Այս ամենի մասին անհրաժեշտ է պատմել մեր սպառողներին աշխարհի ավելի քան 50 երկրներում, որտեղ ներկայացված է բրենդը։ Պատմել այն մասին, որ ARARAT-ն արժանի է կիսելու մտերիմների հետ անցկացրած ամենաջերմ ու անկեղծ պահերը։ Նոր արշավով մեզ համար շատ կարևոր էր միավորել բոլոր սպառողներին իրապես կարևորի շուրջ։ «Ամենայն անկեղծությամբ» գովազդային արշավը բրենդի պատմության նոր էջն է, որը մեր ուշադրությունը հրավիրում է ամենակարևորի, ամենաիրականի՝ մարդկային անկեղծ հույզերի վրա, որոնցով օժտում ենք մեզ համար ամենաթանկագինը՝ սերը, աշխատանքը, հոգատարությունը, գթասրտությունը, ջերմ հարաբերությունները»,-ընդգծում է Երևանի կոնյակի գործարանի շուկայավարության և վաճառքների տնօրեն Անուշ Համբարձումյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:33
Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքը ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով. Հովհաննես Ավետիսյան
Կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6...
Աղբյուր` Panorama.am
15:19
Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. Ֆրանսիայի դեապանի գրառումը նախ և առաջ ապտակ էր Փաշինյանին։ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե...
Աղբյուր` Panorama.am
15:02
Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժիշկ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Երևանում Ալեք Մանուկյան փողոցում շարունակեցին տարածաշրջանին բնորոշ և...
Աղբյուր` Panorama.am
14:28
Վրաստանի խորհրդարանն ընդունել է նոր գումարման պատգամավորների լիազորությունները և ընտրել նախագահ
Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է 11-րդ գումարման պատգամավորների լիազորությունները և կառավարությունը հրաժարական է տվել։...
Աղբյուր` Panorama.am
14:11
Ինչո՞ւ է ՍԴ-ն մերժել փաստաբանների հարկերի հարցով ՄԻՊ ներկայացրած դիմումի հիման վրա քննություն նշանակել
Սահմանադրական դատարանը մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի՝ փաստաբանների հարկերի բարձրացման հարցով ՍԴ դիմումի հիման վրա քննություն նշանակել։ ՍԴ...
Աղբյուր` Panorama.am
14:10
Կոսմետոլոգը դատի է տվել Ռոնալդուին
Կոսմետոլոգ Ռոշան Ռավինդրանը դատական հայց է ներկայացրել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դեմ։ The Sun-ի հաղորդմամբ, մասնագետը դատարան է դիմել 40...
Աղբյուր` Panorama.am
13:35
2025-ին կսկսվեն նաև Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման աշխատանքները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության...
Աղբյուր` Panorama.am
13:28
2024 թ.-ին ավելացել է հոմոսեքսուալ կապերից ՄԻԱՎ-ով վարակվելու դեպքերը՝ հասնելով 12%-ի. Աննա Մերգելյան
«Ի տարբերություն 1988թ-ի, երբ ընտրվեց  դեկտեմբերի 1-ի օրը, ներկայում մարդկությունը, բժշկագիտությունն ունի դեղորայք, որով կարողանում է...
Աղբյուր` Panorama.am
12:54
Մաhաgել է բժշկական գիտությունների թեկնածու, դասախոս Ռուբեն Բեկյանը
«Մեզանից հեռացել է մեր ամբիոնի այցեքարտը, մեր ամբիոնը խորը իմաստով և գեղեցիկ հմայքով հարստացրած սյուներից մեկը»:
Աղբյուր` Panorama.am
12:44
Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում
«Մասնակիցների թիվը մոտ 525 հազար է, եթե կրկնահաշվարկ անենք՝ մոտ 460 հազար է: Եվ, ըստ էության, մենք կարծում ենք, որ կուտակային ֆոնդերն...
Աղբյուր` Panorama.am
12:38
«Ամենայն անկեղծությամբ». ARARAT-ը ներկայացնում է գովազդային նոր արշավը
«Ամենայն անկեղծությամբ»՝ ARARAT-ի նոր գովազդային արշավը բրենդի պատմության ևս մեկ հատոր է։ ARARAT հայկական կոնյակը, շարունակելով...
Աղբյուր` Panorama.am
12:15
Այդ «ավաղ»-ը վաղը կարող է «վա՜խ»-ի վերածվել. Սիլվա Ադամյանը՝ Սևանա լճի մաքրման աշխատանքների ձախողման մասին
Սևանի տարեկան ծրագրով նախատեսված էր, որ 2024 թվականին պետք է 382,42 հա տարածքում ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներ իրականացվեին։...
Աղբյուր` Panorama.am
12:07
Ինչ է ասում Գուրգեն Մահարին Աննա Հակոբյանին
ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողքը զբաղեցնող Աննա Հակոբյանը իրենց խիստ պարտավորված էր երեկ զգացել․ բա թե՝ «պարզվում է...
Աղբյուր` Panorama.am
11:55
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողություններն ու օգտագործել ըստ իրենց հայեցողության. Արթուր Խաչատրյան
«Արցախի Հանրապետության քաղաքացիների գումարն ինչո՞ւ հանկարծ Հայաստանի իշխանությունները որոշեցին խլել և օգտագործել՝ ըստ իրենց...
Աղբյուր` Panorama.am
11:50
Աննա Հակոբյանը հիասթափված է
«Կրթությունը նորաձև է» արշավի մասին հայտարարած Փաշինյանի կինն արդեն հասցրել է հիասթափվել։ Նա գրել է. «2025 թվականը...
Աղբյուր` Panorama.am
11:39
Տերյան փողոցում երեկ ջրհեղեղ էր, այսօր՝ խաթարված երթևեկություն
Տերյան փողոցում՝ Կենտրոն վարչական շրջանի շենքից մի քանի մետր այն կողմ երեկ դիտահորից ժամեր շարունակ մեծ ճնշումով ջուր էր հոսում։  Փողոցն...
Աղբյուր` Panorama.am
11:21
Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի անվտանգության ապահովմանը․ Կոպիրկին
«Խոսելով Հայաստանի անվտանգության ապահովման խնդիրների մասին՝ մենք հավատարիմ ենք այն դիրքորոշմանը, որ ռուս-հայկական դաշնակցային...
Աղբյուր` Panorama.am
11:19
Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերի գումարներն ապահով պահվում են. ԿԲ փոխնախագահ
«Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերն ապահով են, դրանց գոյության հետ ոչ մի խնդիր չկա»,-Ազգային ժողովում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
11:08
ԳԱԶ-32213-ի վարորդը փախել է. Մանրամասներ մոտոցիկլավարի մահվան պատճառ դարձած վթարից
Երևանի Սեբաստիայի փողոցում նոյեմբերի 22-ին, կեսգիշերն անց, իրար են բախվել «ԳԱԶ-32213»-ը և «Հոնդա» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները. Վահե Հովհաննիսյան
«Գալիք ընտրությունների պատկերը հիմնական ուրվագծերով պարզ է։ Մեծ հաշվով, սա չի լինելու ընտրություն քաղաքական կուսակցությունների միջև,...
Աղբյուր` Panorama.am
11:00
Սինգապուրում մեկնարկում է շախմատի աշխարհի առաջնությունը
Գործող աշխարհի չեմպիոն, 32-ամյա չինացի Դին Լիրեն, թե՞ 18-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջու
Աղբյուր` Panorama.am
10:51
Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է
«... Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»։
Աղբյուր` Panorama.am
10:45
Թբիլիսիում իրավիճակը լարված է
Թբիլիսիի Ազատության հրապարակում մոբիլիզացվել է ոստիկանության հատուկ տեխնիկա՝ բերվել  են ջրցան մեքենաներ և հատուկ ջոկատայիններ։ Վրացական...
Աղբյուր` Panorama.am
10:39
Երկրի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու ՊՈԱԿ-ը զբաղված է ներքաղաքական հարցերով. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «ՀՀ Պաշտպանության նախարարությունը մամլո հաղորդագրությամբ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Արսեն Զախարյանը հերթական հանդիպումն է բաց թողել
«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը խոսել է այն մասին, թե ինչու ֆուտբոլիստը չի ընդգրկվել...
Աղբյուր` Panorama.am
10:28
CNN. Իսրայելը և «Հըզբոլլահը» մոտ են հրադադարի համաձայնությանը
Իսրայելը և շիական «Հըզբոլլահ» կազմակերպությունը մոտ են Լիբանանում հրադադարի հաստատմանը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր...
Աղբյուր` Panorama.am
10:08
Բեռնատար ինքնաթիռն ընկել է Լիտվիայի մայրաքաղաքի բնակելի տների վրա
Վիլնյուսում վթարի ենթարկված DHL բեռնատար ինքնաթիռն այնտեղ էր թռչում Գերմանիայից։ lenta.ru-ի փոխանցմամբ,այդ տեղեկությունն առկա է FlightAware...
Աղբյուր` Panorama.am
10:04
Հոլանդին սպառնում է ազատազրկում
«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը Շվեյցարիայում կարող է դատապարտվել մեկօրյա ազատազրկման՝ 60...
Աղբյուր` Panorama.am
09:54
Հայաստանի իշխանությունը ներկայացնող հատվածն աջակցեց ադրբեջանական իշխանություններին. Աբրահամյան
«Ադրբեջանին գովերգող եվրոպացի շատ չինովնիկներ առհասարակ մոռացության տվեցին Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներին»:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}