Տնտեսություն 15:42 25/11/2024 Հայաստան

Հայկական ընկերություններն օգնում են Ռուսաստանին շրջանցել ոսկու առևտրի արևմտյան պատժամիջոցները. «Հետք»

Հայկական ընկերություններն օգնում են Ռուսաստանին շրջանցել ոսկու առևտրի արևմտյան պատժամիջոցները, պարզել են «The Insider»-ը և «Հետք»-ը։ Այս ընկերությունների թիկունքում են երկրում ազդեցիկ քաղաքական գործիչներ, հայտնի և անհայտ գործարարներ։ 2022 թվականից ի վեր միլիարդավոր դոլարների ոսկի է ներկրվել Հայաստան, սակայն այն երկրում չի մնում. աննախադեպ են նաև դեպի ԱՄԷ արտահանման ծավալները։

«Ռուսաստանի համար ձեռնտու է ոսկու առևտուրը Հայաստանի միջոցով, քանի որ Հայաստանն արտահանման տուրքեր չի գանձում, իսկ մասնավոր անձանց միջոցով առևտուրը թույլ է տալիս խուսափել պատժամիջոցներից։

Այս հետաքննությամբ պարզել ենք, թե հայկական որ ընկերություններն են օգնում Ռուսաստանին շրջանցել առևտրային պատժամիջոցները։

Միլիարդավոր դոլարների «կեղտոտ» ոսկին Ռուսաստանից դուրս է գալիս Հայաստանի միջոցով

Ոսկին ռուսական արտահանման առաջատար ապրանքներից է, որի վրա Արևմուտքն արգելք դրեց ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո: Այդպիսով Արևմուտքը փորձում է պատժել Ռուսաստանին՝ մեղադրելով պատերազմ սկսելու մեջ։

2022 թվականի հունիսին ԱՄՆ-ն ռուսական ծագման ոսկու ներմուծման արգելք սահմանեց։ Տեխնիկապես այս էմբարգոն վերաբերում է միայն ԱՄՆ-ի կողմից ներմուծմանը։ Սակայն, եթե մեկ այլ երկիր գնի այս «կեղտոտ» ոսկին, այն չի կարող ԱՄՆ-ում վաճառել։ Դա էլ իր հերթին նշանակում է, որ բանկերը չեն գնի այն ներդրումների կամ առևտրի համար: Այսպիսով, ի տարբերություն այլ ապրանքների ներմուծման սահմանափակումների, ամերիկյան էմբարգոն բանկային ոսկու նկատմամբ ինքնաբերաբար դառնում է գլոբալ։

2022-2023 թվականներին ռուսական ոսկու հոսքը թեքվեց դեպի Արևելք. մինչև լայնածավալ պատերազմի բռնկումը այն արտահանվում էր հիմնականում Մեծ Բրիտանիա, սակայն 2022 թվականից ԱՄԷ-ն, Հոնկոնգը և Թուրքիան դարձել են հիմնական ստացողները։ Սակայն, ինչպես ցույց են տալիս տվյալները, այս հոսքերը դադարեցվել են 2023 թվականի ապրիլից։ Այդ ժամանակից ի վեր ոչ մի ունցիա ռուսական ոսկի չի արտահանվել Եվրասիական տնտեսական միությունից դուրս։

2020 թվականին, ըստ ռուսական մաքսային տվյալների, որոնք ստացել է «The Insider»-ը, Ռուսաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) սահմաններից դուրս 18 մլրդ դոլարի ոսկի է վաճառել, իսկ 2021 թվականին՝ 17 մլրդ դոլարի։ Հաջորդող տարվանից ցուցանիշները կտրուկ ընկել են՝ 7 մլրդ դոլարի՝ 2022-ին և ընդամենը 2 մլրդ դոլարի՝ 2023 թվականին։ 2023-ի ապրիլին, ինչպես նշվեց, արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրս դադարեցվել է։

Մոտավորապես նույն ժամանակահատվածում Հայաստանը դարձավ ոսկու խոշոր արտահանող։

Հայաստանի մաքսային ծառայության տվյալներով՝ Հայաստանը ոսկու ներմուծումը կտրուկ ավելացրել է 2023-ին, և արդեն 2024-ի առաջին կիսամյակում այն հասել է 4.4 մլրդ դոլարի (մոտ 66 տոննա)։ Խոսքը ոչ վերջնական մշակված ոսկու մասին է, որը գրեթե ամբողջությամբ ներկրվել է Ռուսաստանից։ Սա հաստատում են նաև ՄԱԿ-ի Comtrade բազայի տվյալները։

Նույն ընթացքում այդ ոսկին արտահանվել է Հայաստանից։ Միայն այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվել է 4.1 մլրդ դոլարի ոսկի (59 տոննա)։

Ռուսական մաքսային տվյալները որոշ չափով տարբերվում են։ Ըստ այդ տվյալների՝ 2022-2024 թվականներին Հայաստանը Ռուսաստանից գնել է 5.2 մլրդ դոլարի ոսկի։ Ռուսական և հայկական մաքսային տվյալների միջև տարբերությունը կարող է բացատրվել երկու երկրներում գործարքների և դրանց ներկայացման ժամկետների տարբերություններով:

Մինչև 2022 թվականը ևս Հայաստանը արտահանել է ոսկի, սակայն դա  Հայաստանում արդյունահանված ոսկին էր, որը շատ ավելի փոքր ծավալներ ուներ, քան վերջին երկու տարիներին վերաարտահանվող ոսկին։

Ովքե՞ր են տանում ռուսական ոսկին․ հայ քաղաքական գործիչներն ու Ռուսաստանի հետ կապ ունեցող գործարարները

«Insider»-ը և «Հետքը» պարզել են, որ 2024 թվականին Հայաստան ռուսական ոսկու ամենախոշոր ներկրողների թվում (խոսքը 2024-ի հունվար-մայիսին 100 միլիոն դոլարից ավելի ոսկի ներկրած ընկերությունների մասին է) կան հայ հայտնի քաղաքական գործիչների և օլիգարխների հետ փոխկապակցված ընկերություններ, ինչպես նաև բիզնեսներ, որոնք կապեր ունեն Ռուսաստանի հետ։

Հայաստան ոսկու ներկրմամբ զբաղվող խոշոր ընկերություններից է «Երևանի ոսկերչական ֆաբրիկա» ՍՊԸ–ն, որը փոխկապակցված է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի հետ։ Ֆաբրիկան ոսկի է գնել մոտ երեք տասնյակ ռուսական ընկերություններից։

«Երևանի ոսկերչական ֆաբրիկան» պաշտոնապես բացվել է 2022 թվականին՝ «Երևան» շուկայի տարածքում գտնվող նոր շենքում։ Այն կապված է Սուքիասյանների և Ավագյանների ընտանիքների հետ. վերջիններս Ռուսաստանում ոսկերչական բիզնեսով էին զբաղվում։ «Երևանի ոսկերչական ֆաբրիկա»-ի արմատները տանում են դեպի օֆշորներ։

Ավելի վաղ պարզել էինք, որ Երևանի ոսկերչական ֆաբրիկան Հայաստանից վերաարտահանում է նաև մեծ քանակությամբ ռուսական ծագման զարդեր, որոնք Հայաստանի արդյունաբերության վիճակագրության մեջ հաշվարկվում էին որպես տեղական արտադրանք։ Դրանք արտահանվում են արտաքին տնտեսական գործունեության այլ ծածկագրերով, հետևաբար՝ որևէ կերպ չեն ներառվում ոսկու այն ցուցանիշների մեջ, որոնց մասին նշել ենք այս հոդվածում։

Ըստ երևույթին, «Երևանի ոսկերչական ֆաբրիկա»-ն փորձել է ռուսական ոսկերչական արտադրանքի ծագումը թաքցնել, ինչը կապահովագրեր անարգել արտահանումը։ Նշված հոդվածում առավել մանրամասն ներկայացված են Սուքիասյանների և Ավագյանների կապերը։

Նրանք, փաստորեն, բացի ոսկերչական իրերից ու զարդերից, ռուսական կողմի հետ աշխատել են նաև անմշակ ոսկու ուղղությամբ։

Խաչատուր Սուքիասյանը 90-ականների կեսերից զբաղվում է բիզնեսով տարբեր ոլորտներում։ Նրան և իր եղբայրներին է պատկանում  Հայաստանում գործող «Հայէկոնոմբանկ»-ը և «Սիլ ինշուրանս» ապահովագրական ընկերությունը։ Նրանց բիզնեսների մեծ մասը միավորված է «Սիլ կոնցեռն»-ի ներքո։ Սուքիասյանին են պատկանում Երևանի կենտրոնում գտնվող «Ռոսիա» և «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնները, «Երևան» տոնավաճառը, «Adidas» խանութը և այս ապրանքանիշի ներկայացուցչությունը Հայաստանում, «Սիլ պլազա» բիզնես կենտրոնը, «Fly One Armenia» ավիաընկերությունը և բազմաթիվ այլ բիզնեսներ։

Հատկանշական է, որ ոսկու այս առևտրում հայկական բանկերը չեն հանդիսացել խոշոր ներմուծողներ կամ արտահանողներ։

2024 թվականին Հայաստանում ոսկու առևտրի այս շղթայում խոշոր ներմուծող և արտահանող ընկերություն է նաև՝ «Թիբի արմ» ՍՊԸ–ն։ Հայաստանում գործող ընկերությունների պետական ​​ռեգիստրի տվյալներով՝ այն գրանցվել է 2022 թվականի մայիսին։ Այս պահին ընկերությունն ամբողջությամբ պատկանում է ՀՀ քաղաքացի Արմեն Թադևոսյանին։

Արմեն Թադևոսյանի մասին շատ բան հայտնի չէ։ Ռեգիստրային տվյալներում երևում է, որ նա այժմ նաև ընկերության տնօրենն է։ Սակայն, հետաքրքրական է, որ ընկերությունում կարճ ժամանակ մասնաբաժին է ունեցել Ջորջ Սթենլին, որը ենթադրաբար ԱՄԷ-ի քաղաքացի է, քանի որ նրա անձնագիրը տրվել է Դուբայում։  Նա  2024 թվականի հունվարին 60% բաժնեմաս է ձեռք բերել «Թիբի արմ»-ում, որը կես տարի անց վաճառել է Արմեն Թադևոսյանին։

Մինչ այս տարվա հոկտեմբեր ամիսը ընկերության տնօրենն էր ՀՀ քաղաքացի Արտակ Հարությունյանը։

Արմեն Թադևոսյանը, Ջորջ Սթենլին և Արտակ Հարությունյանը, ըստ երևույթին, գործընկերներ են։ Նրանք ներգրավված են Հայաստանում գրանցված «Տրանսմիներալ» և «Էկովիլլա ռեզիդենսիս» ՍՊԸ-ներում։ Արմեն Թադևոսյանին է ամբողջությամբ պատկանում նաև «Սաութ մայն» ՍՊԸ-ն։

«Էկոլուր»-ում հրապարակված հայտարարություններից մեկից տեղեկանում եք, որ այս ընկերությունը Սյունիքի մարզում օգտակար հանածոների պաշարները վերանայելու հայտ է ներկայացրել։

2024 թվականի հունվար-մայիսին «Թիբի արմ»-ի  Ռուսաստանից ներմուծման ծավալը, ըստ մեր ձեռքի տակ եղած ռուսական մաքսային տվյալների, գերազանցել է 700 միլիոն դոլարը։ Ընկերությունը ոսկի գնում է հիմնականում ռուսական բանկերից։ «Թիբի արմ»-ը կայք չունի, համացանցում դրա մասին տեղեկություն չկա։

«Հետքը» ընկերության ներկայացուցչի հետ կարողացավ կապ հաստատել միայն Արմեն Թադևոսյանի հետ փոխկապակցված ընկերությունների միջոցով։ «Հետքի» հետ զրույցում ընկերության տնօրեն ներկայացած անձը ընկերության սեփականատեր Արմեն Թադևոսյանի անունից հայտարարեց, որ չեն ցանկանում մեկնաբանել իրենց գործունեությունը։ Մինչև հեռախոսազանգը նաև գրավոր նամակով էինք դիմել Արմեն Թադևոսյանին, սակայն այն ևս մնացել է  անպատասխան։

«Հետք»-ի տեղեկությունների համաձայն՝ «Թիբի արմ»-ը իրականում փոխակապակցված է ոսկու առևտրով զբաղվող մեկ այլ ընկերության և դրա իրական սեփականատերերի հետ։ Ապացույցների կիսատ լինելու պատճառով այս ընկերությանը կանդրադառնանք ավելի ուշ՝ առանձին հոդվածով։

Ոչ միայն այս, այլև ոսկի ներկրող ու արտահանող մյուս ընկերությունների հետ «Հետքը» փորձեց կապ հաստատել։ Զրույցները ցույց տվեցին, որ ընկերությունները հակված չեն քննարկել ոսկու առևտուրը, պատժամիջոցների ռիսկերը և համագործակցությունը Ռուսաստանի և Արևմուտքի հետ։
Հայաստանում ոսկու ներկրող խոշոր ընկերություններից է «Դայմնդ Ստանդարտ» ՍՊԸ-ն։ Սեփականատեր Անահիտ Չիտչյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ 2022-2024 թվականներին ընկերությունը գործել է բացառապես օրենքի շրջանակներում՝ ստացված լիցենզիաների հիման վրա, և ամեն ինչ թափանցիկ արտացոլվել է իրենց հաշվետվություններում։ Նա հրաժարվեց պատասխանել այլ հարցերի, բացի այն, որ ընկերությունն այս տարվա առաջին կեսից հետո ներմուծումներ և արտահանումներ չի իրականացրել։

Անահիտ Չիտչյանին է պատկանում «Պլյուս-Մինուս» ՍՊԸ հաշվապահական ընկերությունը: Ըստ ՊԵԿ-ի՝ սա շրջանառության հարկի համակարգում գործող փոքր ընկերություն է։ Չիտչյանին է պատկանում նաև «Կոբի» ՍՊԸ-ն, որը հարկային ծառայությունում գրանցված է որպես ավտոմեքենաների մեծածախ առևտրով զբաղվող ընկերություն։

«Դայմնդ Ստանդարտ»-ը գրանցվել է 2022 թվականի հունիսին։ Ի սկզբանե այն ունեցել Է երկու այլ սեփականատեր՝ Ռուսաստանում գրանցված Ռակեշ Կումար Շարման և Իսլամբեկ Սապարբոյ Օտաժանովը: Հիմնադրումից անմիջապես հետո ընկերությունը սկսել է ոսկի արտահանել Հայաստանից։ 2023 թվականի ապրիլին ընկերությունն ամբողջությամբ փոխանցվել է Անահիտ Չիտչյանին։ Նրա լինկդինյան էջում նշված է, որ աշխատում է նաև Հայ-ռուսական համալսարանում։

Խոշոր ներկրող «Վին-գոլդ» ՍՊԸ-ի տնօրեն Զոհրաբ Թորոսյանը ևս մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, որ ընկերությունը տարվա երկրորդ կեսից պասիվացել է։ Նրա խոսքով՝ «Վին-գոլդ» և «ԳԳ-գրուպ» ընկերությունները, որոնք երկուսն էլ պատկանում են ՀՀ քաղաքացի Գոռ Շառյանին, արտահանել են չմշակված ոսկի։ Հայաստանում դրանք որևէ մշակման չեն ենթարկվել։

Երկու ընկերություններն էլ ոսկի են գնել ռուսական մատակարարներից։ «Վին-գոլդ»-ը հիմնադրվել է 2022 թվականին, «ԳԳ-գրուպ»-ը՝ 2023-ին։

Ոսկու առևտրով զբաղվող ընկերությունների մեծ մասը բացվել են 2022 թվականից հետո, ինչը նշանակում է, որ դրանց ստեղծման հիմնական նպատակը պատժամիջոցների տակ հայտնված ռուսական ոսկին այլ երկրներ արտահանելն է եղել։

Այդ ընկերությունների մեծ մասի անունները քիչ հայտնի են, սակայն փակ շրջանակներում լուրեր են շրջանառվում, որ դրանցից մի մասի թիկունքում  նախկին պաշտոնյաներ են կանգնած, որոնք այս կամ այն կերպ աջակցել են լիցենզիա ստանալուն և անարգել արտահանելուն։ Ցավոք, մեր աղբյուրները նախընտրում են գաղտնի մնալ և շատ տեղեկություններ չհայտնել։

Ռուսաստանից Հայաստան ոսկի ներմուծող խոշոր ընկերություններից են Գյումրիում գրանցված «Բագարիո գոլդ» և «Բագարիո գրուպ» ՍՊ ընկերությունները, որոնք պատկանում են Վոլոդյա Բագարյանին։ Ներմուծողների շարքում է նաև «Աշոտ Բագարյան» ՍՊԸ-ն, որը ևս գրանցված է Գյումրիում։

Ոսկին չի մնում Հայաստանում

Ինչպես նշեցինք վերևում, ոսկին Հայաստանում չի մնում՝ ո՛չ ոսկերչական իրերի տեսքով, ո՛չ բանկերում։  Հայաստանի Մաքսային ծառայության տվյալներով՝ 2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից արտահանված 4.1 մլրդ դոլարի ոսկու (59 տոննա)  64%-ը արտահանվել է Արաբական Միացյալ Էմիրություններ, մնացած հիմնական մասը՝ Հոնկոնգ ու Չինաստան»,-ասված է հետաքննության մեջ։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:22
Սիսիանի, Գորիսի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Վայքի, Սիսիանի, Սպիտակի և Գուգարքի տարածաշրջաններում՝...
Աղբյուր` Panorama.am
20:10
Սիրային քառանկյունի. երբ մարզաշապիկների փոխարեն փոխանակվում են կանանցով
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն պատրաստվում է ամուսնանալ իր ընկերուհու՝ Թաինա Կաստրոյի հետ։ Արմսպորտի փոխանցմամբ՝...
Աղբյուր` Panorama.am
19:56
Կարեն Անդրեասյանը պարբերաբար իրականացրել է անօրինական գործողություններ․ ՀՀ Դատավորների միություն
ՀՀ Դատավորների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Բազմիցս արձանագրվել է, որ Կարեն Անդրեասյանը, որպես քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
19:45
Հրդեհ՝ Կոթի գյուղում
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:14-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
19:28
Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել
Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել: Ավելի ուշ, արդեն, հայտնի դարձավ, որ Մհեր...
Աղբյուր` Panorama.am
19:18
Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է ՀՀ 2024 թվականի 9 ամիսների պետական...
Աղբյուր` Panorama.am
19:06
Թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել ՔՊ երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 11-ին օպերատիվ միջոցառում է իրականցվել, որի արդյունքում քրեական ոստիկանության Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
18:54
Հովիկ Աղազարյանը դեռ վայր չի դնի մանդատը. նա հարցեր ունի պարզելու
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը որոշել է դեռ վայր չդնել մանդատը։ Նա այս մասին ասել է Sputnik...
Աղբյուր` Panorama.am
18:42
ԿԳՄՍՆ-ն մասնագիտական վերլուծություն է իրականացրել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի վերաբերյալ և դիմել Դատախազություն
Հաշվի առնելով Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» բազմասերիանոց ֆիլմի առնչությամբ ստացված ահազանգերը՝ ՀՀ կրթության, գիտության,...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ինչո՞ւ է իջեցվել Կառավարության շենքի վրա տեղադրված ՀՀ դրոշը
Կառավարության շենքի վրա տեղադրված դրոշը իջեցվել է հերթական անգամ այն փոխարինելու նպատակով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:13
ԱՄՆ-ում թուրքական ներդրումները կգերազանցեն 16 մլրդ դոլարը 2024-ի տարեվերջին
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կացնահարություն Արագածոտնում
ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն  նոյեմբերի 22-ի ժամը 20.32-ին  հաղորդում է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ովքեր են միացել տրանսպորտի թանկացման դեմ պայքարին
Հայտնի մտավորական գործիչները և գիտության ոլորտի ներկայացուցիչները միացել են քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ պայքարին։ «Մայր...
Աղբյուր` Panorama.am
17:42
Փաշինյանի անցկացրած Արևմտյան Հայաստան-«Արևմտյան Ադրբեջան» զուգահեռը բազմաթիվ վտանգներ պարունակող երևույթ է. Պատմաբան
««Արևմտյան Ադրբեջան» եզրույթը նոնսենս է, պահանջատիրական, անհիմն, մարտահրավեր նետող մի եզրույթ է, որն ուղղված է և որպես սպառնալիք է հանդիսանում ներկա հայկական պետականությանը»
Աղբյուր` Panorama.am
17:30
Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների հանձնաժողովի նիստին
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը
Աղբյուր` Panorama.am
17:30
ՀՀ-ին վերադարձվել է շուրջ 4 միլիարդ դրամի գույք, 1 միլիարդ դրամ
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով
Աղբյուր` Panorama.am
17:22
Գեղարքունիքի մի քանի համայնքներում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
17:15
Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է
Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
17:11
Ռուսական պերինատալ կենտրոնում ատամներով երկու երեխա է ծնվել
Ռյազանի պերինատալ կենտրոնի բժիշկները կարճ ժամանակում երկու անգամ բախվել են հազվագյուտ երեւույթի՝ հաստատության պատերի ներսում ծնվել են ատամներով...
Աղբյուր` Panorama.am
16:46
Սպերցյանի գործակալը բանակցություններ է վարել Ա սերիայի ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում։ RB...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ռոբսոնի դեմ քրեական գործ է հարուցվել
Սոչիում ապրող ազգությամբ հայ գործարար Ռուբեն Թաթուլյանի, որն առավել հայտնի է որպես քրեական  հեղինակություն՝ Ռոբսոն անունով, քրեական գործ է...
Աղբյուր` Panorama.am
16:32
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին, սակայն դեմ չէ ծրագրված փաստաթղթերի ընդունմանը։ Ռիա նովոստիի...
Աղբյուր` Panorama.am
16:17
Կիրանցի նորակառույց դպրոցում ջեռուցման համակարգը չի գործում, աշակերտները մրսում են. Ոսկան Սարգսյան
«Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը  գործարկելուց  գրեթե 3 ամիս անց  աշակերտները...
Աղբյուր` Panorama.am
16:11
Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում, Վայքում (Սարավանի լեռնանցք), Ծիլքար բնակավայրի...
Աղբյուր` Panorama.am
16:06
Պեղումներ «Բաղաբերդում». բացահայտնվում են միջնադարյան թաքնված մշակութային շերտերը
ՀՀ Սյունիքի մարզի «Բաղաբերդ» ամրոցի տարածքում  հնագիտական աշխատանքներ են սկսվել։ Պեղումները իրականացնում է ԿԳՄՍՆ...
Աղբյուր` Panorama.am
15:56
ՄԻՊ. Պաշտպանը փաստաբաններին ներկայացրել է Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու բոլոր ռիսկերն ու հնարավոր հետևանքները
«Թե´ Մարդու իրավունքների պաշտպանը, թե´ աշխատակազմը գործընկերներին ներկայացրել են Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու...
Աղբյուր` Panorama.am
15:42
Հայկական ընկերություններն օգնում են Ռուսաստանին շրջանցել ոսկու առևտրի արևմտյան պատժամիջոցները. «Հետք»
Հայկական ընկերություններն օգնում են Ռուսաստանին շրջանցել ոսկու առևտրի արևմտյան պատժամիջոցները, պարզել են «The Insider»-ը և...
Աղբյուր` Panorama.am
15:40
Աբսուրդ է, հիմարությունը չեմ մեկնաբանի. Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
«Հիմարություն է, ուղղակի զավեշտ է, որ մենք հիմա քննարկում ենք նման հարց»,- Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
15:33
Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքը ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով. Հովհաննես Ավետիսյան
Կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}