Կոսմետոլոգը դատի է տվել Ռոնալդուին
Կոսմետոլոգ Ռոշան Ռավինդրանը դատական հայց է ներկայացրել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դեմ։ The Sun-ի հաղորդմամբ, մասնագետը դատարան է դիմել 40 հազար ֆունտ ստերլինգ չվճարված հաշվի պատճառով։
Հայտարարության մեջ ասվում է, որ կոսմետոլոգն աշխատել է Ռոնալդուի և նրա ընտանիքի անդամների համար Չեշիրի կլինիկայում: Մասնագետն իր ծառայությունները մատուցել է պորտուգալացուն, երբ նա ներկայացնում էր «Մանչեսթեր Յունայթեդը» 2021 և 2022 թվականներին։
euro-football.ru-ի հաղորդմամբ, Ռոշան Ռավինդրանը մասնագիտացած է բոտոքսի, ֆիլերների, մաշկի խնամքի և ձգման ուղղությամբ։
Ներկայումս 39-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն հանդես է գալիս Սաուդյան Արաբիայում՝ «Ալ-Նասրի» կազմում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան