2024 թ.-ին ավելացել է հոմոսեքսուալ կապերից ՄԻԱՎ-ով վարակվելու դեպքերը՝ հասնելով 12%-ի. Աննա Մերգելյան
«Ի տարբերություն 1988թ-ի, երբ ընտրվեց դեկտեմբերի 1-ի օրը, ներկայում մարդկությունը, բժշկագիտությունն ունի դեղորայք, որով կարողանում է բուժել ՁԻԱՀ-ը»,- «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում դեկտեմբերի 1-ի՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարարության Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սպարտակ Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ ներկայում բժշկությունը ՁԻԱՀ-ով հիվան մարդուն կարող է հասցնել լիարժեք կյանքի, որ նա այլևս վարակ չտարածի, անգամ ունենալ առողջ երեխա։
Պետրոսյանը նշեց, որ կա այդ հիվանդության բուժումը, ուղղակի պետք է ժամանակին ախտորոշվել, բուժվել և հետևել բժիշկների խորհուրդներին, չտարածել վարակը և կանխել համաճարակը։
Բանախոսը հայտնեց, որ ՄԻԱՎ-ի դեպքում հիվանդության թաքնված շրջանը կարող է տևել 10-ից ավել տարի և շուտ դիմելու դեպքում հիվանդությունն շատ ավելի հեշտությամբ է կառավարվում և բուժվու, այդ նպատակով էլ ռիսկի խմբի մարդկանց շրջանում իրազեկման աշխատանքներ և հետազոտություններ են կատարվում։
«Իրազեկման շնորհիվ վերջին տարիներին զգալիորեն նվազել է ռիսկի խմբում ՄԻԱՎ-ի տարածումը և հիվանդության տարածումն ավելի շոտ սկսվել է նախկինում ռիսկի խումբ չհամարվող մարդկանց մոտ»,-հայտնեց Սպարտակ Պետրոսյանը և ԶԼՄ-ներին հորդորեց օգնել հիվանդության մասին իրազեկման աշխատանքներին։
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի մոնիտորինգի և գնահատման բաժնի վարիչ Աննա Մերգելյանը հայտնեց, որ Հայաստանում վարակի առաջին դեպքը հայտնաբերվել է 1988 թվականին, որից հետո մինչև 2024 թվականի հոկտեմբերի 31-ը արձանագրվել է 6076 ՄԻԱՎ վարակի դեպք, որից 438-ը՝ օտարերկրյա քաղաքացիների մոտ։
Նար խոսքով՝ Հիվանդների 70% արական սեռի ներկայացուցիչներն են, իսկ դեպքերի 48%-ը հիվանդության պահին 25-39 տարիքային խմբում են եղել։
«Հիվանդության հիմնական փոխանցման ուղին հետերոսեքսուալ ճանապարհն է՝ 76%, թմրամիջոցների ներակման ուղով՝ 14 %, 7%-ը հոմոսեքսուալ ուղով և փոքր թվով դեպքեր, երբ մորից երախային է փոխանցվալ և անհայտ աղբյուրները։
Մերգելյանը նշեց, որ 2024 թվականին թմրանյութերի ներրարկամ և հոմոսեքսուալ կապերի հետևանքով վարակման դեպքերի տեղերը փոխվել են՝ 12% դեպքերը հոմոսեքսուալ փոխանցման ուղին է, 6% դեպքերը՝ թմրամիջոցների օգտագործման միջոցով տարածվող ուղին։
Նրա խոսքով, Հայաստանում տարեկան հայտնաբերվում է միջինը 500-ից ավելի դեպք, 2024թ-ին՝ 462 և հիվանդությունն ավելի շատ է տարածված Շիրակի մարզում։
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի համաճարակաբանական հսկողության և խորհրդատվության բաժնի վարիչ Վարդան Արզաքանյանն էլ հայտնեց, թե շատ հայտնաբերումը կապված է նաև շատ հետազոտվելու հետ, բայց հիվանդության տարածման հիմնական պատճառը սեռական հարաբերությունների ժամանակ չպաշտպանվելն է։
Նա նաև նշեց, որ Հայաստանում հիվանդների կեսը աշխատանքային միգրանտներն են։