Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողություններն ու օգտագործել ըստ իրենց հայեցողության. Արթուր Խաչատրյան
«Արցախի Հանրապետության քաղաքացիների գումարն ինչո՞ւ հանկարծ Հայաստանի իշխանությունները որոշեցին խլել և օգտագործել՝ ըստ իրենց հայեցողության»,- ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաիսն օրենքի նախագծի քննարկումից հետո լրագրողներին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Ըստ նրա, եթե իրենք Արցախի քաղաքացիներին ավտոմատ բերում են ՀՀ քաղաքացու իրավական ռեժիմին, այդ դեպքում ինչո՞ւ բոլոր հարցերում այդքան հետևողական չեն. «Դե թող բոլորին միանգամից առաջարկեին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և ասեին՝ ով չի ուզում, կարող է հրաժարվել: Բայց ոչ, այդպես չեն անում։ Մարդկանց խնայողություններն առանց իրենց հարցնելու խլում են ու ասում՝ ներդնում ենք այս ինչ հաշիվների վրա»։
Ա. Խաչատրյանը նշեց, որ Արցախի Հանրապետության քաղաքացիները, որոնք ունեին կենսաթոշակային խնայողություններ, պատերազմից, հայաթափումից, էթնիկ զտումից հետո ունեն ծանր սոցիալ-տնտեսական խնդիրներ և մարդկանց մեծամասնության համար հույսն այդ խնայված գումարներն են։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները