Աբսուրդ է, հիմարությունը չեմ մեկնաբանի. Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
«Հիմարություն է, ուղղակի զավեշտ է, որ մենք հիմա քննարկում ենք նման հարց»,- Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին Նիկոլ Փաշինյանի հայտարարության՝ «Արևմտյան Հայաստանի» ու Բաքվի կողմից շրջանառվող «Արևմտյան Ադրբեջան» եզրույթների մասին։
Նրա բնորոշմամբ, սա սա աբսուրդ է, չգիտի՝ ինչու է արել նման հայտարարություն։
«Չեմ ուզում հիմարությունը քննարկել։ Մերժում եմ, հրաժարվում եմ նման բառապաշարի քննարկումն առհասարակ։ Ցանկացած նման քննարկում նաև առիթ է դրսի համար, որ իրենք ինչ-որ պատկերացում կամ գործողություններ ձեռնարկեն մեր հասարակության նկատմամբ։ Եթե մեկը հիմար է, չի նշանակում, որ ամբողջ հասարակությունը պետք է հիմարաբար սկսի քննարկել այդ հիմարությունը»,- ասաց Ա.Մինասյանը։
Ինչ վերաբերում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի միկրոբլոգում գրառմանը ու հրապարակած լուսանկարին, որ Արևմտյան Ատրպատականի (Ադրբեջան) նահանգը գտնվում է Իրանի տարածքում, Մինասյանն ասաց. «Լավ է արել Ֆրանսիայի դեսպանը, բայց Փաշինյանի հայտարարությունը չեմ մեկնաբանի»։
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 23-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է. «Նեղվում ենք ու ծանր ենք տանում, երբ ինչ որ տեղ ինչ որ մարդիկ օգտագործում են «Արևմտյան Ադրբեջան» տերմինը։ Բա որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան, չե՞նք մտածում, որ ինչ որ մարդկանց գրգռում ենք։ Հիմա էլի ասելու են՝ հերթական դավաճանությունը, ստոր տականքությունը։ Ես այսօր մի իրավիճակում ու պատասխանատվության մեջ եմ, որ պարտավոր եմ մեր ժողովրդի հետ խոսել ու ցույց տալ պատճառահետևանքային կապերը, շղթաները։
Եթե ես դա չանեմ, նշանակում է՝ գիտակցաբար երկիրը տանում եմ դեպի կորուստ»։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Էդուարդ Շարմազանով
- ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը X-ի միկրոբլոգում հրապարակել է Իրանի Արևմտյան Ատրպատական (Ադրբեջան) նահանգի քարտեզը
- Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է՝ անձնապես ինքը ստացել է «անվտանգության երաշխիք» կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն». Բադալյան
- Փաշինյանն ասաց բառացի նույն միտք, որը ադրբեջшնgի մի հայտնի քաղաքական գործիչ ասել էր ինձ հակադարձելիս. Մամիջանյան
- Սա տգիտnւթյnւնից բացի նաև ստnրnւթյnւն է. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան