Ինչ է ասում Գուրգեն Մահարին Աննա Հակոբյանին
ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողքը զբաղեցնող Աննա Հակոբյանը իրենց խիստ պարտավորված էր երեկ զգացել․ բա թե՝ «պարզվում է 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ»։
Իսկ պարտավորությունը նրանում է, որ իրեն վերուստ ընկած այդ հնարավորությունն էլ է ուզում օգտագործել։ Ամեն հարցում իրեն դասախոս զգացող, ոչ բարձրագույն կրթությամբ, Նիկոլ Փաշինյանի կինը կրթություն է գովազդում, բայց ոչ «ակադեմիական կրթություն»։ Այլապես դա զարմանալի կլիներ թերուս ամուսին ունենալու պարագայում, դպրոցների կայծակնային գահավիժման ընթացքում, դասագրքերի՝ սեփական կրթությանը հարմար դարձնելու փաստով, ուսուցիչներին՝ նիկոլիվկա պահելու ձեռնտու հեռանկարներով, կրճատվող-փակվող-իրար միացվող բուհերի ոչ պետական մտածոությամբ։
Քութիկների առաջ նետելով շնորհակալություն՝ «ում հետաքրքիր է իմ համեստ և փոքրիկ անձը», Փաշինյանի կինը արդեն ապահովում է նրանց՝ «դու համեստագույն ես, բայց ոչ փոքրիկ, օ աննա» մեկնաբանությունները՝ ինքն իրեն լավ զգալու համար։ Այնուհետև անցնում է կրթության անհրաժեշտությանը՝ նախևառաջ համոզելով, որ իրեն կարդացողները պետք է հրաժարվեն իրենց գիտելիքներից, որոնք բխում են ինքնությունից, ստացած կրթությունից, կյանքի փորձից, սկզբունքներից...։ Բա թե՝ «շարունակ ինքներս մեզ տալով հետևյալ հարցը՝ իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ»։
Ինչու դու ու ամուսինդ մի ամբողջ երկիր վարի տալու խելք ու տգիտություն կունենաք, իսկ մարդիկ պիտի իրենց գիտելիքների վրա կասկածեն։
Ու ոչ միայն համոզում է կասկածել ու հրաժարվել սեփական գիտելիքներից։ Նաև՝ երջանիկ լինելու ձևերից, աշխատանքում սեփական տեղը ունենալու վստահությունից, հումոր ունենալու տաղանդից, և այդպես՝ կասկած, կասկած, կասկած։
Ես էլի չէի կարդա Աննա Հակոբյանի գրածը, եթե panorama.am-ի այդօրվա հերթապահը նրան բերած չլիներ կայք։ Իսկ դուք եթե ուզում եք ձեզ զգալ նորածին Ադամ ու Եվա, ում առաջարկում են հավատը փոխել կասկածի խնձորով՝ կարող եք կարդալ։
Թե բա, մտածեք՝ «Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ ուրիշներին ծաղրելու, փնովելու, դատելու և դատափետելու համար:
Իսկ ՄԵՆՔ բավարար չափով գտելիք ունե՞նք ուժեղ և հարատև պետություն՝ Հայաստանի Հանրապետություն ունենալու համար»:
Դուք՝ չէ, չունեք ոչ գիտելիք, ոչ մանավանդ սեր՝ Հայրենիքի նկատմամբ՝ այն նախևառաջ պահպանելու, ուր մնաց մնացածի համար։
Այո, ես ունեմ գիտելիք, ի զարմանս ձեզ՝ նաև կրթություն, ես ինձ կարող եմ թույլ տալ ոչ միայն վերլուծել, այլև՝ երբ անհրաժեշտ է, նաև ծաղրել։
Սլաբօ՞։ Ձեզնից սկսեք, ձեզնից, այ փոքրիկ անձեր։
Թե բա՝ եկեք մի տարով այդ գիտելիքները արձակուրդ ուղարկենք։
Հալբաթ, խանում, կակ ռազ նոր «ընտրությունները» տուտ կըմօ հիռը։
Մահարու «Այրվող այգեստաններում» աղան շրջում է շուկայում, վաճառականներից մեկը իր ծառայությունն է առաջարկում աղային։ Սա նայում է պատին շարվեշարան դագաղներին ու ասում դագաղագործին՝ քեզ ծառայի, քեզ։
Անահիտ Ոսկանյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան