CNN. Իսրայելը և «Հըզբոլլահը» մոտ են հրադադարի համաձայնությանը
Իսրայելը և շիական «Հըզբոլլահ» կազմակերպությունը մոտ են Լիբանանում հրադադարի հաստատմանը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Նրա խոսքով՝ կողմերը «շատ մոտ են» համաձայնությանը, չնայած «իսրայելական հարձակումների» աճին։ «Մենք շարժվում ենք այս ուղղությամբ (դեպի համաձայնագիր կնքել), բայց դեռ կան որոշ հարցեր, որոնք պետք է լուծվեն»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ հեռուստաալիքին ասել է հրեական պետության ներկայացուցիչը:
Ավելի վաղ իսրայելական Ynet լրատվական պորտալը հայտնել էր, որ Իսրայելը նախնական հավանություն է տվել Լիբանանում Հեզբոլլահի հետ առաջարկվող զինադադարի համաձայնագրին, որն այժմ ենթակա է կառավարության վերջնական հաստատմանը։
Կիրակի օրը Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը հղում անելով իր աղբյուրին X-ում հայտնել էր, որ Հոքսթինը սպառնացել է Իսրայելի իշխանություններին դադարեցնել միջնորդական ջանքերը, եթե հրեական պետությունը կարճ ժամանակում չհամաձայնի Լիբանանում հրադադարի հաստատմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան