Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերի գումարներն ապահով պահվում են. ԿԲ փոխնախագահ
«Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերն ապահով են, դրանց գոյության հետ ոչ մի խնդիր չկա»,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը։
Նա նշեց, որ այլ հարցերի չի կարղ պատասխանել՝ հաշվի առնելով գործընթացները։
Դիտարկմանը՝ արցախիցները ցանկանում են օգտվել դրանցից, Արմեն Նուրբեկյանն ասաց. «Քանի որ Սահմանադրական դատարան են դիմել, չեմ կարող որևէ բան ասել։ Որոշումներ կկայացվեն, բայց ֆոնդերի հետ կապված որևէ խնդիր չկա, գումարներն ապահով պահվում են»։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պատգամավորների 1/5-ը («Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներ) ՀՀ Սահմանադրական դատարան է դիմել՝ վիճարկելու արցախցիների կուտակած գումարները, առանց նրանց կամքը հաշվի առնելու, ՀՀ կուտակային համակարգ տեղափոխելու մեխանիզմը։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Արցախցիները մտադիր են կուտակային կենսաթոշակների խնդրի լուծումը գտնել դատարաններ դիմելով
- «Ժողովուրդ». Արցախցիների կուտակային կենսաթոշակների հարցը անորոշ է մնում և տարբեր պատճառաբանություններով ձգձգվում է
- «Հրապարակ». Արցախի կառավարությունը կուտակային կենսաթոշակների համար համապատասխան կարգ է մշակում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան