Հոլանդին սպառնում է ազատազրկում
«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը Շվեյցարիայում կարող է դատապարտվել մեկօրյա ազատազրկման՝ 60 շվեյցարական ֆրանկ (մոտ 64 եվրո) չվճարված տուգանքի պատճառով։ Այս մասին հայտնում է Blick-ը։
Ֆուտբոլիստի անունը ներառվել է Շվեյցարիայի արևմուտքում գտնվող Վո կանտոնի «պաշտոնական ծանուցումների» ցանկում։ Եթե տուգանքը չվճարվի, Հոլանդը կարող է ձերբակալվել և մեկ օր անցկացնել բանտում՝ Շվեյցարիա իր հաջորդ այցի ժամանակ։ sport.ru-ն գրում է, որ նրա հայրը՝ նորվեգացի նախկին ֆուտբոլիստ Ալֆ-Ինգե Հոլանդը, ապրում է Շվեյցարիայում։
24-ամյա Հոլանդը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2022 թվականից։ Այս ընթացքում նա օգնել է ակումբին հաղթել Անգլիայի երկու առաջնությունում, Անգլիայի գավաթում, Անգլիայի Սուպերգավաթում, Չեմպիոնների լիգայում և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում։ Բացի այդ, նա խփած գոլերի քանակով Նորվեգիայի հավաքականի ռեկորդակիրն է (38)։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան