Հովիկ Աղազարյանը դեռ վայր չի դնի մանդատը. նա հարցեր ունի պարզելու
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը որոշել է դեռ վայր չդնել մանդատը։ Նա այս մասին ասել է Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Ավելի վաղ նա հայտարարել էր` մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված արդեն որոշում է կայացրել, և այն կհրապարակի նոյեմբերի 25-ին։
«Ես ժամկետ խոստացա, սակայն, փաստորեն ես սխալվեցի։ Դրա համար ներողություն եմ խնդրում, հիմա չեմ կարող ասել, թե երբ կհրապարակեմ որոշումս։ Հարցեր ունեմ պարզաբանելու ինքս ինձ հետ, դրանից հետո նոր կկողմնորոշվեմ»,-ասել է նա։
Նա չի ժխտել, որ այսօր հանդիպել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Արդյոք նրա որոշման վրա ազդել է Սիմոնյանի հետ հանդիպումը, Աղազարյանը վստահեցրել է. «Ո՛չ, չի ազդել»։
Պատգամավորը նաև տեղեկացրել է, որ իր որոշումը կհրապարակի մոտ օրերս` ԶԼՄ–ներից մեկի հարթակով։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
Հարակից հրապարակումներ`
- Որոշում կայացրել եմ. Հովիկ Աղազարյան
- «Ժողովուրդ». Աղազարյանը վատ դրության մեջ է դրել ՔՊ-ին. համարձակ հերոս է խաղում
- Քննիչները առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան