Ի պատասխան ՌԴ-ին հարվածելու ՆԱՏՕ-ի կոմիտեի ղեկավարի խոսքերին՝ ՌԴ ԱԳՆ-ն Միջուկային նոր դոկտրինն է հիշեցրել
Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «ՌԻԱ Նովոստի»,-ին մեկնաբանել է Ռուսաստանին կանխարգելիչ հարվածներ հասցնելու մասին ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, ծովակալ Ռոբ Բաուերի հայտարարությունը։
«Կարելի է ենթադրել, որ նրանք չեն ավարտել ՌԴ-ի թարմացված միջուկային դոկտրինի ընթերցումը», -ասել է նա:
Երկուշաբթի Բաուերը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն փոխում է իր տեսակետը այն սկսզբունքի վերաբերյալ, որ դաշինքը միայն պաշտպանական է, որի անդամները «նստելու են և սպասեն, մինչև իրենց վրա հարձակվեն»: Նա պնդել է, որ Ռուսաստանի հետ կոնֆլիկտի դեպքում դաշինքի երկրները պետք է առաջինը բարձր ճշգրտության համակցված հարվածների հասցնեն նրա տարածքին։
Նոյեմբերի 19-ին Վլադիմիր Պուտինը հաստատել է միջուկային զսպման ոլորտում պետական քաղաքականության դոկտրինը։ Դրանում, մասնավորապես, թվարկում են այն պայմանները, որոնց դեպքում Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել.
«Ի պատասխան իր, կամ դաշնակիցների դեմ միջուկային կամ զանգվածային ոչնչացման այլ զենքի կիրառման դեպքում...»։
Հարակից հրապարակումներ`
- Արագ տեմպերով մոտենում ենք միջուկային պատերազմին. Ստեփան Դանիելյան
- Ռուսաստանը թույլ չի տա Ուկրաինայում միջուկային զենքի ստեղծումը․ Պուտին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան