Ռոբսոնի դեմ քրեական գործ է հարուցվել
Սոչիում ապրող ազգությամբ հայ գործարար Ռուբեն Թաթուլյանի, որն առավել հայտնի է որպես քրեական հեղինակություն՝ Ռոբսոն անունով, քրեական գործ է հարուցվել։ Այս մասին գրում է «Իզվեստիա»-ն։
Ըստ քննության տվյալների՝ 1998 թվականին Թաթուլյանը ստեղծել է հանցավոր համայնք, որի նպատակն է եղել շորթումը, գողությունը և մարդկանց ֆիզիկական ոչնչացումը։ Խմբի ղեկավարման գործում նա ներգրավել է Անդրոնիկ Մումջյանին և մի քանի այլ մարդկանց, յուրաքանչյուրն ունեցել իր դերակատարումը։
Համայնքի հետ են կապվում աղմկահարույց հանցագործությունների, այդ թվում պատվիրված սպանություններ։
Թաթուլյանն մեկ այլ քրեական գործով մեղադրյալ է և գտնվում է հետախուզման մեջ։
2023 թվականի սեպտեմբերին գործարարին պատկանոց տարածքներում իրականացվել են մի շարք խուզարկություններ, գործը կապված է հողօգտագործման ոլորտում միլիարդավոր դոլարների հասնող խարդախության հետ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները