Մաhաgել է բժշկական գիտությունների թեկնածու, դասախոս Ռուբեն Բեկյանը
Կյանքից հեռացել է ԵՊԲՀ ֆարմակոլոգիայի ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու, սիրված դասախոս Ռուբեն Բեկյանը:
«Ֆարմակոլոգիայի ամբիոնի աշխատակիցները մեծ ցավ և թախիծ են ապրում: Մեզանից հեռացել է մեր ամբիոնի այցեքարտը, մեր ամբիոնը խորը իմաստով և գեղեցիկ հմայքով հարստացրած սյուներից մեկը: Հանճարեղ այս մանկավարժի հմուտ փորձով և հաղորդած կայուն գիտելիքով են դաստիարակվել բժշկական բազմաթիվ սերունդներ:
Նրա ոգևորվածությունն ու սերը մասնագիտության հանդեպ, անսահման մարդասիրությունն ու անմնացորդ տրվելու հատկություններն օրինակ են ծառայել շատերին թե՛ մասնագիտության ընտրության, և թե՛մասնագիտության մեջ կայանալու հարցում: Սիրելի՛ Ռուբեն Ստեփանովիչ, Դուք հավերժ կմնաք մեր սրտերում»,- ավագ կոլեգայի մահվան առիթվ նշում է Ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչ Մարինե Բալասյանյանը:
Բուհի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմը ցավակցում է անվանի մասնագետի մահվան կապակցությամբ:
Երևանի պետական բժշկական համալսարանից հայտնում են, որ Ռուբեն Բեկյանի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա այսօր՝ նոյեմբերի 25-ին, «Հավերժություն» սգո սրահում՝ «Միքայելյան» հիվանդանոցի հարևանությամբ, ժամը՝ 17:00-20:00-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները