Ինչո՞ւ է ՍԴ-ն մերժել փաստաբանների հարկերի հարցով ՄԻՊ ներկայացրած դիմումի հիման վրա քննություն նշանակել
Սահմանադրական դատարանը մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի՝ փաստաբանների հարկերի բարձրացման հարցով ՍԴ դիմումի հիման վրա քննություն նշանակել։ ՍԴ որոշման համաձայն, ՄԻՊ-ը չի ներկայացրել փաստարակներ, ապա իրավասու չէ սույն հարցով դիմել դատարան։
ՍԴ որոշման մեջ մասնավորապես ասված է.
«Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ Բարձր դատարան ներկայացված դիմումները պետք է ուղղակիորեն բովանդակեն վիճարկվող դրույթների՝ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ հստակ իրավական դիրքորոշումներ և պատճառաբանություններ:
Դիմումի շրջանակներում Դիմողը քննարկում է նաև դատական պաշտպանության իրավունքի, իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի և համաչափության սկզբունքի սահմանադրաիրավական և միջազգային իրավական բովանդակությունը, փաստաբանական գործունեության կարևորությունն ու առանձնահատկությունները նշված իրավունքների իրացման հարցում՝ ներկայացնելով հիշատակված հարցադրում-ների վերաբերյալ ընդհանուր բնույթի դատողություններ՝ դրանք որևէ կերպ չկապակ-ցելով վիճարկվող նորմի հակասահմանադրականության վերաբերյալ սեփական դիր-քորոշմանը:
Այսպիսով՝ գնահատման առարկա դարձնելով խնդրո առարկա նորմի ենթադրյալ հակասահմանադրականությունը՝ Դիմողը փորձել է հիմնավորել սոսկ խնդրո առարկա Օրենքի նախագծի անհիմն լինելու վերաբերյալ դիրքորոշումը, որն իր բովանդակու-թյամբ դեռևս չի հիմնավորում վիճարկվող դրույթի հակասահմանադրականությունը:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի՝ «Դիմումին ներկայացվող ընդհանուր պահանջները» վերտառությամբ 24-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի ուժով՝ Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումին ներկայացվող պահանջների շարքում օրենսդիրը հստակ ամրագրել է Սահմանադրության համապա-տասխան նորմերին կատարված հղումներով փաստարկներ ներկայացնելու աներկբա պահանջ:
Ողջ վերոգրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ տվյալ դիմումը չի բավարարում Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված կարգավորումների պահանջները:
Նման պայմաններում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն դիմումի շրջանակներում ներկայացված դիրքորոշումների համատեքստում բարձրացված հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասություն Մարդու իրավունքների պաշտպանը չունի, հետևաբար՝ սույն գործով ներկայացված դիմումը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուժով»։
Նոյեմբերի 19-ին կայացրած որոշումը ստորագրել է ՍԴ նախագահ Ա. Դիլանյանը։
ՄԻՊ գրասենյակից Panorama.am-ին հայտնեցին, որ այս պահին հայտարարություն են պատրաստում է։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները