Այդ «ավաղ»-ը վաղը կարող է «վա՜խ»-ի վերածվել. Սիլվա Ադամյանը՝ Սևանա լճի մաքրման աշխատանքների ձախողման մասին
Սևանի տարեկան ծրագրով նախատեսված էր, որ 2024 թվականին պետք է 382,42 հա տարածքում ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներ իրականացվեին։ Սակայն կառավարությունը 2024 թվականի նոյեմբերի 7-ի N 1760 - Ն որոշմամբ բյուջեի 11002 միջոցառման, «Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրում» ծրագրից 63.9 մլն դրամ հետ վերցվեց և վերաբաշխվեց։ Պարզվում է, որ Շրջակա միջավայրի նախարարությունը հերթական անգամ ձախողել է ծրագիրը. մաքրման աշխատանքների համար հայտարարված մրցությում հաղթած կապալառուն չէր հասցրել ժամանակին կատարել աշխատանքները և պայմանագիրը վաղաժամ խզվել է։
Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման այս կարևոր ծրագրի ձախողման շուրջ «Panorama.am»-ը զրուցեց «Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ նախագահ, բնապահպան Սիլվա Ադամյանի հետ։
«Սևանա լճի մաքրության, ափամերձ և ջրածածկ տարածքների մաքրման գործընթացը, ըստ էության, հին պատմություն է։ Մենք տարիներ շարունակ տեսել ենք շինությունների, ծառերի ջրի տակ մնալը, հետո որոշ, այսպես կոչված «մասնագետների» արդարացումը, թե ավելի լավ է բույսերը և ծառերը մնան ջրի տակ։ Այդ պատմությունը մեր կոլեգաները լավ կհիշեն։
Տարիներ շարունակ մենք խոսել ենք այն մասին, որ Սևանը ենթակա է աղտոտման և այնտեղ լուրջ գործընթացներ կլինեն, եթե ափամերձ տարածքները և ջրի տակ անցած հատվածներում մաքրման գործողությունները պատշաճ չկատարվեն։
Մի քանի տարի առաջ խոսվեց, որ մի շատ հետաքրքիր տեխնիկա է գնվել, որն արտասահմանում այս մաքրման գործողությունները կատարում է։ Սակայն հետո մեզ ասացին, որ այդ տեխնիկան անսարքություններ ունի և չի կարող այդ տարածքները մաքրել։
Պարզվում է նույն պատմությունը շարունակվում է։ Նորից ասում են, որ տարածքները չեն կարողանում մաքրել, տեխնիկական հնարավորություններ չկա, հետո էլ ասում են. «Գիտեք ինչ կա՝ Սևանը ծաղկում է, լճի վիճակը վատ է»։
Իհարկը, խնդիրը միայն ափամերձ տարածքների և ջրի տակ անցած ինչ-որ շինությունների, կամ բույսերի մեջ չէ։ Խնդիրը կոմպլեքս է՝ և՛ ջրի բացթողումներն են, և՛ ձկան պաշարների քչությունն է։ Չնայած որոշ մասնագետներ ասում են վերականգնվել է, բայց ինչպես տեսնում եք լճի ծաղկման պրոցեսը գնում է։ Իհարկե, այս ամեն ինչին նպաստում է գլոբալ կլիմայական փոփոխությունները և այն, որ Շրջակա միջավայրի նախարարությունը չի կարողանում այդ գործընթացները կատարել։
Ինչ կստացվի, եթե ես մեկ տարի այդպես թողնենք լիճը։ Նախ պետք է մտածել, որ ջուրը կարող է բարձրանալ, իսկ նոր ջրածածկ տարածքներում, ինչպես բոլորս տեսնում ենք, ափի վիճակը հեչ լավ չէ, ամենևին լավ վիճակ չէ։
Մի քանի անգամ ես այդ հիմնահարցը բարձրաձայնել եմ, որ Սևանն իր բնական միջավայրով հրաշալի մի տարածք է, որտեղ ՀՀ-ն կարող է հրաշալի տուրիզամ կազմակերպել, ոչ թե տարածքն այլանդակել աղբով։ Բայց քանի որ գործընթացները, մեղմ ասած ոչ կայուն են, չեն կատարվում այն ամենը, ինչ պետք է արվի՝ և՛ տարածքները մաքրվեն, և՛ ջրի տակ անցած այդ ամբողջ շինությունները ապամոնտաժվի, և՛ մաքրվի։ Նորմալ ափեր պետք է լինեն, որտեղ և բնական միջավայրն իր բնականոն վիճակին գա և ջրային ու ցամաքային ողջ կենդանական աշխահը վերականգնվի։
Տուրիզմը չի նշանակում ուրբանիզացիա, հիմա տուրիզմը զարգանում է այն տեղերում, որտեղ բնական միջավայրը լավ վիճակում է։ Այ հիմա մեր Սևանի վիճակը բավականին անմխիթար է և մենք համ էդ ծաղկումն ենք տեսնում, նաև՝ չմաքրված տարածքները և հիմա ուզում եմ հարցնեմ՝ լավ, ինչքա՞ն պետք է այս իրավիճակը շարունակվի։
Տարիներ շարունակ այս ամեն ինչի մասին ասվել է, խոսվել է, որոշ տարածքներ ինչ-որ չափով մաքրվել են, բայց ընդհանուր Սևանի տարածքում կարելի է տեսնել, թե ինչեր են կատարվում և ջրի բարձրացման և անկառավարելի, տգետ ձևով զբոսաշրջության կազմակերպման հետևանքով։
Բազմաթիվ ծրագրեր են այս ուղղությամբ արվում, որոնց միացած են նաև իմ գործընկերներ հասարակական կառույցները, բայց մենք՝ որպես հանրություն չենք տեսնում այդ տարբերույթունը և, իհարկե, այն, որ հիմա հայտարարում են, թե «ավաղ, մենք չենք կարողանում մաքրել»։ Այդ «ավաղ»-ը վաղը կարող է «վախ»-ի վերածվել՝ ասելով. «Վախ, էս ի՞նչ արեցինք մենք Սևանի հետ և դեռ շարունակում ենք անել»,-ասաց Սիլվա Ադամյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Սիմիդյանի նախարարությունը չի կարողացել ապահովել Սևանա լճի հետ կապված աշխատանքների կազմակերպումը
- Սևանա լճում 2022-ին նախատեսվում է իրականացնել 155 հեկտար ջրածածկ ու ջրածածկման ենթակա տարածքի մաքրում
- Կանաչած Սևանում լողալն առողջության համար խիստ վտանգավոր է. Վահագն Վարագյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները