Վրաստանի խորհրդարանում այսօր անվտանգության ուժեղացված միջոցառումներ են նախատեսված
Վրաստան ի խորհրդարանում այսօր նշանակված է 11-րդ գումարման նորընտիր խորհրդարանի առաջին նիստը։ Վրացական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այդ առթիվ սահմանված է անվտանգության դեղին մակարդակ, սահմանափակված է այցելուների մուտքը։
Նշվում է, որ միայն համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների կողմից հրավիրված անձանց կթույլատրվի մասնակցել խորհրդարանական միջոցառումներին, յուրաքանչյուր հեռարձակողից հավատարմագրված են երկուական աշխատակիցներ։
Հիշեցնենք, որ Վրաստանի գործող նախագահը, շեմը հաղթահարած բոլոր ընդդիմադիր կուսակցությունները և նրանց աջակցող հասարակական կազմակերպությունները պնդում են, որ հոկտեմբերի 26-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղի են ունեցել համատարած խախտումներ, կեղծիքներ։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի նախագահը դժգոհ է ընդդիմության գործողություններից
- Amnesty International-ը Վրաստանին կոչ է արել հարգել հավաքների ազատությունը
- Վրացական ընդդիմադիր պատգամավորնը պահանջում են ընտրությունները հակասահմանադրական ճանաչել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան