Բեռնատար ինքնաթիռն ընկել է Լիտվիայի մայրաքաղաքի բնակելի տների վրա
Վիլնյուսում վթարի ենթարկված DHL բեռնատար ինքնաթիռն այնտեղ էր թռչում Գերմանիայից։ lenta.ru-ի փոխանցմամբ,այդ տեղեկությունն առկա է FlightAware պրոֆիլի պորտալի տվյալներից:
Կայքում առկա տեղեկատվության համաձայն՝ Boeing 737-400 ինքնաթիռը օդ է բարձրացել Լայպցիգի օդանավակայանից 6:08-ին։ 7:31-ին հաղորդագրություն է ստացվել պայթյունի մասին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լիտվայի մայրաքաղաքում DHL ինքնաթիռն ընկել է բնակելի շենքերի վրա։ Վթարի պահին ինքնաթիռում եղել են 4 մարդ՝ երկու օդաչուն և ընկերության երկու աշխատակիցը։ Օդաչուներից մեկը զոհվել է, մյուսին հաջողվել է փրկել։ Իրականացվում են փրկարարական աշխատանքներ։
Հարակից հրապարակումներ`
- Ուրեմն սա մեր մահը չէ.Անթալիայում այրվող ռուսական ինքնաթիռից փախչող ուղևորներ
- Մոսկվայից Թբիլիսի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
- Ֆրանսիայում ավիաշոուի ժամանակ պարեկային ինքնաթիռ է կործանվել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան