«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը վիետնամական վոյաժից հետո լծվել է Աղազարյանին մանդատից զրկելու գործին
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ վարչության անցած նիստից հետո իշխող խմբակցության վերնախավը փորձել է համոզել Աղազարյանին` մանդատից հրաժարվել, հակառակ դեպքում դա վատ հետևանքներ կունենա իր վրա, սակայն Աղազարյանը «չորով» մերժել է բոլոր բանագնացներին՝ պատասխանելով, որ ամենավատն արդեն եղել է` վարչապետը դավաճանել է հեղափոխությանը և արատավոր սովորույթներին զարկ է տվել՝ պատգամավորներից հակասահմանադրական ճանապարհով փորձելով մանդատ խլել։
Այդուհանդերձ, մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ՔՊ-ում քիչ չեն նաև Աղազարյանի աջակիցները, որոնք գաղտագողի հանդիպում, զանգում են իրենց գործընկերոջը և պահանջում Նարեկ Զեյնալյանի պես չհանձնվել: Նրանք չեն համարձակվում դա անել բացահայտ, որ հանկարծ Փաշինյանը չիմանա և մի sms էլ իրենց չուղարկի՝ դիմում գրելու «խնդրանքով»։ Այդուհանդերձ, Հովիկ Աղազարյանի դեպքը կարող էր նախադեպային դառնալ և հիմք դնել Փաշինյանի մենիշխանությունը քանդելու գործընթացին, եթե երեկ նոր և ավելի ուժգին տեռոր չկիրառեին նրա նկատմամբ։ Վիետնամյան վոյաժից երեկ Հայաստան ժամանած Ալեն Սիմոնյանը նույն օրը թարմ ուժերով լծվել է Աղազարյանին մանդատից զրկելու գործին:
Առավոտյան դեռ շատ վճռական Հովիկ Աղազարյանը, որ նույնիսկ հայտարարության տեքստ էր պատրաստել և պետք է ժամը 18:00-ին ուղիղ եթեր մտներ, ժամը 16:00-ին Ալեն Սիմոնյանի մոտ մտնելուց հետո դուրս եկավ կերպարանափոխված և ասաց. «Դեռ մտածելու հարցեր կան, չունեմ վերջնական որոշում»։ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն երկիրն է սեփական բոստանի նման օգտագործում, իշխանության մեջ գտնվողներին էլ իր անձնական ստրուկներն է համարում, որոնց ապրել-չապրելու ճակատագիրն իր ձեռքում է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա