Գազպրոմի հարցում ամերիկյան պատժամիջոցներն ուղղված են նաև Թուրքիայի դեմ
ԱՄՆ-ի կողմից ռուսական «Գազպրոմ» ընկերության դեմ սահմանված պատժամիջոցների վերաբերյալ որոշումը կազդի նաև Թուրքիայի վրա։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։
Ըստ նախարարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։ Ուստի արտգործնախարարությունն այդ հարցի վերաբերյալ շարունակում է բանակցություններ վարել։
Բայրաքթարը նաև մատնանշել է, որ տարեվերջին լրանում է ՌԴ-ի ու Ուկրաինայի միջև գազի առաքման համաձայանգրի ժամկետը և անդրադարձել է ՌԴ-ի կողմից Թուրքիային գազային հանգույց դարձնելու վերաբերյալ հայտարարությանը։
Նախարարը նաև ընդգծել է, որ Թուրքիան քննադատում է ԱՄՆ-ի պատժամիջոցները ՌԴ-ի դեմ՝ բացառությամբ էներգետիկ ու սննդի վերաբերյալ սահմանված պատժամիջոցների ու հավելել, որ այդ քայլով իրենք չեն հասկանում Բայդենի վարչակարգի նպատակը։
Բայրաքթարի դիտարկմամբ՝ այդ էմարգոն դժվար է մեկ գիշերում վերացնել, բայց եթե Թուրքիայի համար բացառություն չարվի այդ հարցում, ապա կնշանակի, որ այդ պատժամիջոցներն ուղղված կլինեն ոչ թե ՌԴ-ի, այլ Թուրքիայի դեմ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա