Ես երեկ զանգ եմ ստացել Մոսկվայից. Հովիկ Աղազարյան
ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը դեռևս որոշում չունի՝ դնելո՞ւ է մանդատը, թե՞ ոչ։
«Երեկ ժամը 2։45-ին, կարող եմ ցույց տալ, ես զանգ եմ ստացել Մոսկվայից։ Իմ մանկական, դպրոցական, ուսանողական ընկերոջ կողմից զանգ եմ ստացել, ասեց, որ ինքը շատ կնեղանա ինձանից, արձագանքեմ վարչապետի խնդրանքին, առանց իրեն տեսնելու։ Հիմա ես սպասում եմ իր գալուն։ Այսօր երեկոյան կասի։ Նա ինձնից լավ տղա է, բացարձակ հեղինակություն, հետը պիտի խորհրդակցեմ», - հայտարարել է Աղազարյանը։
Լրագրողները հարցրեցին՝ ի՞նչ են խոսել Ալեն Սիմոնյանի հետ երեկ կայացած հանդիպման ժամանակ։
«Ես մանրամասներ ասելու իրավասություն չունեմ, ինքն ինչ ուզում է, թող ասի։ Կոռեկտ չեմ համարում այդ խոսակցությունից որևէ բան ասել։ Թիմից ճնշումներ կան իմ վրա, մեկն ասում է՝՝ դիր մանդատը, մեկն ասում է՝ մի դիր։ Ես մտածում եմ, չեմ կարող ընկերոջս խնդրանքը մերժել։ Ես համարում եմ, որ ինքն ինձանից լավ մարդ է, լավ տղա է, լավ հայր է, լավ ամուսին է։ Իմ շրջապատը գիտի իմ վերաբերմունքը իր նկատմամբ, հետևաբար իր հետ առանց խորհրդակցելու չեմ կարող որոշում կայացնել»,-ասա նա։
Լրագրողները հարցրեցին՝ ընկերն իր համար ավեի մեծ հեղինակությո՞ւն է, քան Նիկոլ Փաշինյանը, Ազաձարյանն արձագանքեց.
«Ինքը բացարձակ հեղինակություն է, բացարձակ։ Ես լսելու եմ իր կարծիքն ու կայացնելու եմ որոշում»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա