Իմ անձնական կյանքի մեջ կլինի՞ չխառնվեք այսուհետ. Մանդատից հրաժարված Զեյնալյանը՝ լրագրողներին
«Ամեն տեղ ինտրիգ եք ման գալիս։ Այս վեց տարվա մեջ մի հատ ներկայացրե՞լ եք, որ հանձնաժողովում քննարկվեց այս կամ այն նախագիծը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը, ով մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։
«Ո՞վ ասաց՝ Սահմանադրություն խախտելով որոշում եք կայացրել: Դա իմ սահմանադրական իրավունքն է, կանոնակարգ օրենքի համաձայն ես եմ որոշումը կայացրել։ Վարչապետը խնդրել է, ես կայացրել եմ որոշում։ Որոշումը կարող է լինել երկու տեսակի՝ դիմում գրել կամ դիմում չգրել։ Ես կայացրել եմ որոշում անձամբ և դիմում եմ գրել պատգամավորական գործունեությունս դադարեցնելու։ Խնդրում եմ այսքանով բավարարվել»,- մանրամասնեց նա։
Անդրադառնալով լուրերին՝ կարող է նշանակվել առողջապահության նախարար, Նարեկ Զեյնալյանն ասաց. «Դուք՝ լրագրողներդ եք նման բան տարածում, նման բան չկա։ Ես կորոշեմ՝ ինչով եմ զբաղվելու: Իմ անձնական կյանքի մեջ կլինի՞ չխառնվեք այսուհետ»։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին
- «Հրապարակ». Ով կփոխարինի Նարեկ Զեյնալյանին ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում
- «Ժողովուրդ». Ինչպիսի զգացումներով է Զեյնալյանը հեռացել
- Իմ նախաձեռնությամբ դադարեցնում եմ պատգամավորական լիազորություններս. ՔՊ-ական պատգամավոր
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա