Ի՞նչ խնդիրների մասին են ահազանգել հանքարդյունաբերության ազդակիր համայնքների կանայք
Կանանց կյանքի որակի վրա հանքարդյունաբերության ազդեցությունը պարզելու համար «Հաջողակ կին» երիտասարդական ՀԿ-ն հետազոտություն է անցկացրել Լոռու մարզի մի քանի համայնքներում՝ Ախթալա, Ալավերդի, Շնող, Թեղուտ Մեծ Այրում։
Կազմակերպության նախագահ Հռիփսիմե Քոչարյանը «Մեդիա կենտրոն»-ում ասուլիսի ժամանակ հայտնեց, որ թիրախային խումբ ընտրել են երկու տարիքային խմբի կանայք՝ 18-35 տարեկան ու 36 տարեկանից բարձր կանայք։ Նրանց հետ ունեցել են հարցազրույցներ, քննարկումներ։
«Առաջինը մինչև 35 տարեկան կանանց մոտ առկա վերարտադրողական խնդիրներն են, դրանց մասին նշվել է բոլոր համայնքներում, բոլոր տարիքային խմբերում։ Շատ հաճախ նկատվում են հղիության ընդհատումներ, մեռելածնության դեպքեր, աչ առողջ հղիություն»,-ասաց Հ. Քոչարյանը։
Հանքարդյունաբերության հետևանքով հողի, օդի աղտոտվածությունը քաղաքացիների մոտ առաջացրել է շնչառական հիվանդություններ, ֆիզիկական թուլություն, սրտի հետ կապված հիվանդություններ, քնի խանգարումներ, ընդհուպ քաղցկեղածին հիվանդություններ։
Ասուլիսի մյուս մասնակից իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը նշեց, որ հետազոտության մեջ արտացվոլված են ազդակիր համայնքներում ապրող կանանց ընկալումները։
«Այսինքն, սա ոչ թե գիտական հետազոտություն է, այլ իրենից ներկայացնում է տվյալ բնակավայրեի կանանց ընկալումները խնդրի վերաբերյալ»,-ասաց Դուրգարյանն ու նշեց, որ կանայք ունեն մտահոգություններ, տարբեր խնդիրներ կապում են հանքարդոյունաբերության կամ փաթոնների վատ կառավարման հետ։
Նա մանրամասնեց, ֆոլուս խմբերում ընդգրկված են եղել հանքարդյունաբերության հետ կապված ընտանիքների անդամներ, ինչը ցույց է տալիս, որ ոլորտից շահույթ ստացողների ընտանիքներում էլ կան մտահոգություններ։
«Սա ազդակ է, որ ազդակիր համայնքներում իրականացվեն գիտական հետազոտություններ»,-ասաց Դուրգարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա