Ներում ստացած Դեղձն ընդհատել է Բայդենի խոսքը
ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենն իր պաշտոնավարման ընթացքում վերջին անգամ է մասնակցել Գոհաբանության տոնին ու ներում շնորհել երկու հնդկահավի՝ Դեղձին «Peach» ու Ծաղիկին «Blossom»։ Այս մասին հայտնում է CNN-ը։
«Հիմնվելով նրանց խառնվածքի և հասարակության արդյունավետ անդամ լինելու հանձնառության վրա՝ ես ներում եմ Դեղձին և Ծաղիկին», - ասել է Բայդենը Սպիտակ տան Հարավային մարգագետնում կազմակերպված արարողության ժամանակ:
Հնդկահավերը կշռել են 41 և 40 ֆունտ, նրան Մինեսոթայից Վաշինգտոն են բերվել գնացքով։ Իրեն երիտասարդությունն անցկացրել են մարզումներով՝ պատրաստվելով վառ լույսերին, մեծ ամբոխին, բարձր ձայներին։
Չնայած Դեղձն իրեն այնքան էլ լավ չի պահել, թափահարել է թևերը, ինչի հետևանքով մի քանի փետուր է ընկել, ապա բարձր ձայն արձակել՝ ընդհատելով նախագահին։ Բայդենը թռչուններին խնդրել է պահպանել հանգստություն։
Օգտվելով առիթից՝ Բայդենը շնորհակալություն է հայտնել ներկաներին. «Դա մեծ պատիվ էր ինձ համար։ Ես հավերժ երախտապարտ եմ»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա