COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտե է ստեղծվել. վարչապետը հաստատել է կազմը
COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտե է ստեղծվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՇՄՆ-ից՝ նշելով, որ Փաշինյանը հաստատել է կազմը։
«Նիկոլ Փաշինյանը 2026 թվականին Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպման և անցկացման նպատակով կոմիտե ստեղծելու և դրա կազմը հաստատելու որոշում է ստորագրել:
Կոմիտեի կազմում են՝
Վարչապետի գլխավոր խորհրդական (կոմիտեի նախագահ)
Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Արտաքին գործերի նախարարի տեղակալ
Առողջապահության նախարարի տեղակալ
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Ֆինանսների նախարարի տեղակալ
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ
Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Պետական արարողակարգի ծառայության պետ
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդական
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական
«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ տնօրեն (համաձայնությամբ)
Արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա