Enikos. Հունաստանը կարող է ռուսական ՀՕՊ համակարգեր փոխանցել Հայաստանին
Հունաստանը պատրաստվում է Հայաստանին փոխանցել S-300-ը և ռուսական արտադրության ևս երկու զենք, որոնք օգտագործվում էին երկրի հակաօդային պաշտպանության համար, և դրանք փոխարինելվելու են իսրայելական արտադրության համակարգերով։ Այս մասին հայտնում է հունական Enikos պորտալը։
Ըստ հոդվածագրի, Հունաստանի զինված ուժերի ղեկավարությունը վճռական է տրամադրված հունական ռազմական զինանոցից ռուսական զենքի համակարգերը դուրս բերելու հարցում և ցանկանում է արմատապես փոխարինել հին համակարգերը նոր արևմտյան տեխնոլոգիաներով։ Ըստ պորտալի՝ «Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբը Հայաստանին ռուսական արտադրության սպառազինության համակարգեր տրամադրելու առաջնային փուլում է»։
Պորտալը նշում է, որ «նախկինում ենթադրվում էր, որ այդ համակարգերը կարող են փոխանցվել Ուկրաինային, սակայն Գլխավոր շտաբը դիտարկում է այլ՝ ոչ պակաս շահավետ այլընտրանքներ»։
«Ըստ առկա տեղեկատվության՝ Հայաստանի պաշտպանության ուժեղացումը զուտ հունական նախաձեռնություն չէ, այլ Ֆրանսիայի հետ համագործակցության արդյունք, որը նույնպես կնպաստի այս երկրի սպառազինմանը»-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասվում է հրապարակման մեջ։
Ըստ պորտալի՝ Աթենքի համար Կիևի փոխարեն Երևանի հզորացումը ռազմավարական ընտրություն է բազմաթիվ պատճառներով։ Առաջին հերթին՝ դաշնակցային շատ սերտ կապերի, նորագույն պատմության ընթացքում ընդհանուր ջանքերի, ինչպես նաև ընդհանուր կրոնական համոզմունքների շնորհիվ։ Բացի այդ, ուժեղ Հայաստանը հակակշիռ կլինի «անհաշտ Թուրքիային», որը բացահայտ ուժեղացնում է Ադրբեջանը։
Նա նաև մեջբերել է աղբյուրներին, որոնք ասում են, թե Հունաստանը «չի պատրաստվում զենքի համակարգերը տրամադրել անվճար և առանց դրանք այլ համակարգերով փոխարինելու»։ Հոդվածում նշվում է, որ Գլխավոր շտաբը Հունաստանում տեղակայված զենքի համակարգերը Ուկրաինային այլ համակարգերի դիմաց ուղարկելու հեռանկարը մերժում է երկու պատճառով։ Նախ, փոխանակման համար մատչելի զենքի համակարգեր չկան, ինչպես դա եղավ գերմանական Marder 40 զրահափոխադրիչների դեպքում, որոնք փոխանցվեցին Հունաստան՝ խորհրդային արտադրության 40 BMP-1 BMP-1-ների դիմաց: Երկրորդ՝ ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն Ուկրաինային տրամադրել են արևմտյան տեխնոլոգիայի զենք, և ուկրաինացիներն այժմ ավելի մեծ նախապատվություն են տալիս ամերիկյան և եվրոպական զենքի համակարգերին, որոնց պահեստամասերի մատակարարման շղթա ունեն, քան ռուսական ծագման հին համակարգերին։
Հայաստան տեղափոխման հավակնորդ զինատեսակների համակարգերը հիմնականում հակաօդային են և սպասարկում են ցամաքային և օդային ուժը։ Դա S-300 հակաօդային պաշտպանության համակարգն է, ինչպես նաև ցամաքային զորքերի ՀՕՊ համակարգերը՝ TOR-M1 և Osa-AKM, նշում է պորտալը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան 2024 թվականի փետրվարի 28-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է Հունաստանից և այլ երկրներից հետամուտ լինել, որպեսզի ռուսական զենքը երրորդ կողմերին փոխանցելու անհնարինության վերաբերյալ պայմանավորվածություններն իրականացմանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա