Ով կնշանակվի ՊԵԿ նախագահ
Էդուարդ Հակոբյանը, ով ներկայումս ֆինանսների նախարարի տեղակալն է, կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ։ Այս մասին գրել է Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Ռուստամ Բադասյանը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում էր գրել նոյեմբերի 18-ին, կառավարության որոշմամբ աշխատանքից ազատվել է նոյեմբերի 19-ին։
«Ներկայիս Հայաստանի կառավարման համակարգի ամենաէական ձեռքբերումներից է այն, որ բարձրագույն պաշտոնների են նշանակվում խելացի, բանիմաց, սեփական աշխատասիրությամբ և նվիրվածությամբ հաջողությունների հասած և ծառայության ոգով ներշնչված մարդիկ: Սա բացի բոլոր դրական կողմերից նաև լավ օրինակ է մեր երիտասարդ սերնդի համար, ով ամեն օր պետք է աշխատի ինքնազարգացման և ինքնակրթության վրա:
Շնորհավորում եմ Էդուարդ Հակոբյանին և մաղթում բարի ծառայություն այս չափազանց պատասխանտու աշխատանքում»,- գրել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ղազարյանը, Սանոսյանը, Բադասյանը, Քյարամյանն ու Խաչատրյանն ազատվել են աշխատանքից
- ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ևս ազատման դիմում է գրել
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա