Ալեն Սիմոնյանն օգնության է շտապում Գեղամ Նազարյանին
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանն օգնության է շտապել ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանին, որի հետ Վիետնամ կատարած այցելության ընթացքում լուսանկարվել ու ու լուսանկարը հրապարակել սոցցանցի իր էջում։
«Պարզվում է մեր ընդդիմությունը օրակարգի փնտրտուքի մեջ իր համար թիրախ գտավ իր իսկ խմբակցության անդամին՝ պատգամավոր Գեղամ Նազարյանին, և պատգամավոր Նազարյանի «մեղքն» այն է, որ նա ինձ հետ Վիետնամ է եկել հերիք չէ, նաև լուսանկարվել է ինձ հետ:
Իրավիճակը լրիվ անեկդոտային է, երկու օր առաջ մի պատգամավոր նեղսրտում է, որ իրեն Ժնև չեմ տարել, հիմա իրենք բոլորով նեղսրտում են, որ Գեղամ Նազարյանին տարել եմ, հիմա էլ գնում եմ Լեհաստանի ԱԺ նախագահի հետ հանդիպման, երկու անգամ ընդդիմությունից ներկայացուցիչ ենք ուզել ներգրավել, հրաժարվել են վախից երևի, դրանից առաջ էլ նեղսրտում էին, որ իմ պաշտոնական հրավերներիների ժամանակ ընդդիմությունից պատգամավոր չեմ տանում, տղերք, կողմնորոշվեք, մեկդ ասումա լավա, մյուսդ՝ դժգոհումա: Ընդդիմադիր բազմաթիվ պատգամավորներ ինձ հետ տարբեր երկրներ գործուղման են եղել և, անուններ չտամ, նույնիսկ մոտենում ասում են՝ բա ես այս կամ այն բարեկամական խմբի անդամ եմ, ինձ ինչի՞ չեք տարել, կանչել, պարոն Սիմոնյան:
Կամ պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ:
Ես ձեր տեսած եզակի լեգիտիմ ընտրված ԱԺ նախագահն եմ, հետո էլ մի հատ ՍԴ-ով վերահաստատված պաշտոնյան եմ, ի՞նչ խնդիր ունեք ինձ հետ խոսելու, տեղ գնալու շփվելու նկարվելու՞, մինչ այս պահը չի եղել: Կարող եմ անուններով հարկ եղած դեպքում ասել:
Իսկ, եթե խնդիրը նկարվելն է, ուղղակի մեր նկարները դեռ չի հրապարակվել, երևի դա է դարձել նեղվելու պատճառը:
Ամոթ է, ուղղակի ամոթ, բան ու գործ չունե՞ք»,-գրել է Ալեն Սիմոնյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա