«Միլանի» ֆուտբոլիստը ծեծի է ենթարկել աղջկա
Թվում է՝ Իտալիայի Ա Սերիայում մոտ ապագայում կհայտնվի շատ աղմկահարույց սկանդալ։ Այս մասին գրում է Արմսպորտը՝ հղում անելով Rai 3 հեռուստաալիքի եթերում հաղորդավար Մասիմո Ջիլետին հայտված է ցնցող տեղեկությանը։
«Շատ հայտնի ֆուտբոլիստ, ով խաղում է Միլանի ակումբներից մեկում, ծեծել է մի աղջկա։ Մեր ձեռքում կա տեսանյութ»։
Հստակ տեղեկություն այն մասին, թե ում մասին է խոսքը, դեռ չկա, սակայն իտալական դեղին մամուլը հաղորդում է, որ խոսքը «Միլանի» և Ֆրանսիայի հավաքականի ձախ պաշտպանի՝ Թեո Էրնանդեսի մասին է։
Հիշեցնենք՝ այս ամսվա սկզբին «Մոնակոյի» նախկին հարձակվող Վիսսամ Բեն Յեդերը դատական գործի շրջանակներում պատիժ ստացավ բռնաբարության մեղադրանքով։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա