Եգիպտոսում հայտնաբերվել է 2100 տարվա տաճար
Տյուբինգենի համալսարանի հնագետները Եգիպտոսի հնությունների ծառայության հետ միասին հնագույն Ատրիբիս քաղաքում՝ ժամանակակից Սոհագ քաղաքի մոտ հայտնաբերել են քարե մեծ տաճարի մուտքը։ Տաճարը, որը ենթադրաբար կառուցվել է Պտղոմեոս VIII-ի օրոք (մ.թ.ա. 2-րդ դար), կարևոր հայտնագործություն է, որը լույս է սփռում Հին Եգիպտոսի ճարտարապետության և կրոնական սովորույթների վրա։ Բացահայտման մասին հայտնում է Sci.News պորտալը։
2012 թվականին սկսված պեղումներն արդեն հայտնաբերել են տաճարային համալիրի հատվածներ, որոնք ունեն 51 մետր լայնություն։ Մուտքի սյունի 18 մետր բարձրությամբ մոնումենտալ աշտարակները պահպանվել են միայն մասամբ՝ մոտ հինգ մետր, քանի որ 8-րդ դարում քարի զգալի մասը հանվել է շինարարական կարիքների համար։
Գտածոների թվում կային հարթաքանդակներ, որոնցում պատկերված էր թագավորը, որը զոհաբերություններ է անում առյուծագլուխ աստվածուհի Ռեպիտին և նրա որդի Կոլանթեսին, տաճարի սպասք և ամֆորա պահելու նախկինում անհայտ սենյակ, ինչպես նաև հիերոգլիֆային արձանագրություններ, որոնք հաստատում են, որ տաճարի կառուցումն ու զարդարանքը իրականացվել է Պտղոմեոս VIII-ի կողմից։
Ժայռի վրա՝ հայտնաբերված տաճարի կողքին, հնագետները հայտնաբերել են հետքեր, որոնք կարող են վկայել ժայռի ներսում սրբավայրի առկայության մասին։ Կրաքարե բլոկները և բնորոշ դեկորացիաները, օրինակ՝ կոբրաներով ֆրիզը, հաստատում էին, որ փլատակների հետևում մուտք կարող է թաքնված լինել:
«Պեղումները շարունակվում են, և մենք վստահ ենք, որ դեռ ավելի նշանակալից հայտնագործություններ են սպասվում»,-«Գազետա ռու»-ի փոխանցմամբ, ասել է պրոֆեսոր Քրիստիան Լեյցը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան