Եթե կա իսլամ, թուրք, քուրդ, արաբ, ուրեմն կա Թուրքիա. Էրդողանի նոր բանաձևը
Թուրքական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդգծել է իսլամի կենտրոնական դերը Թուրքիայի սոցիալական միասնության մեջ՝ ելույթ ունենալով Կրոնական հարցերի վարչության նիստերի դահլիճում կայացած 7-րդ կրոնական խորհրդի ժամանակ։
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։ Ըստ նրա՝ այա կրոնական միասնության վրա տեղի ունեցող հարձակումները նպատակ ունեն խաթարել տարածաշրջանի ներդաշնակությունը։
Էրդողանը նաև նշել է, որ իսլամի դեմ հարձակումները հաճախ քողարկվում են այնպիսի գաղափարախոսությունների ներքո, ինչպիսիք են աթեիզմը, դեիզմը կամ շամանիզմը։ Անդրադառնալով «Թուրքականությունն առանց իսլամի» մասին վերջին բանավեճերին՝ Թորքիայի նախագահը կարծիք հայտնեց, որ նման պատկերացումները հիմնված են իմպերիալիստականշարժառիթների վրա: Ըստ Էրդողանի՝ իսլամն այնպիսի արժեքների աղբյուր է, ինչպիսիք են ընտանիքը, բարոյականությունը, ազատությունը և ազգությունը, ինչը կարևոր է դարձնում Թուրքիայի գոյության և միասնության համար։
Էրդողանը նաև անդրադարձել է թվային բովանդակության և հեռուստատեսային արտադրանքներում կրոնական արժեքների թիրախավորման վերաբերյալ մտահոգություններին։ Ըստ նրա՝ նման պատկերները խարխլում են հասարակության հիմքերը, ուստի հորդորում է պատկան մարմնին՝ Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդին (RTÜK), ձեռնարկել անհրաժեշտ նախազգուշական միջոցներ:
Անդրադառնալով կրթությանն ու մտավոր ազատությանը՝ Էրդողանը կարևորել է բաց երկխոսությունն ու բանավեճը աստվածաբանական ֆակուլտետներում՝ խրախուսելով ուսանողներին և գիտնականներին ազատորեն քննարկել ցանկացած թեմա։
Եզրափակելով ելույթը՝ Էրդողանը վերահաստատել է իր համոզմունքը, որ Թուրքիայի միասնությունն ու համերաշխությունը խորապես արմատավորված են իսլամական եղբայրության մեջ։ Նա կոչ է արել պետության և հասարակության հավաքական գործողությունների՝ կրոնական և բարոյական արժեքները պահպանելու շարունակական հարձակումների դեմ՝ ընդգծելով դրանց անփոխարինելի դերը Թուրքիայի հզորության և համախմբվածության պահպանման գործում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան