ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան
«ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ թեև ՀՀ իշխանությունները հայտարարում են՝ սառեցրել են ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը, չեն մասնակցում նիստերին, սակայն դեմ չեն ՀԱՊԿ որոշումների ընդունմանը:
Ըստ նրա, պետք է կողմնորոշվել՝ կամ-կամ:
«Հիմա, այս իշխանությունները ասում են՝ լավ, մենք դիվերսիֆիկացնում ենք: Որ ուղղությամբ, որ ուզում են դիվերսիֆիկացնեն, այդ ուղղությունն երևելի ոգևորություն ցույց չի տալիս։ Մենք չենք տեսել, որ ՆԱՏՕ-ն ասի՝ եկեք մեր մոտ մասնակցեք զորավարժությունների։
ՀԱՊԿ էլ չեն գնում, որովհետև, իմ կարծիքով, Ադրբեջանը թույլ չի տալիս։ Ադրբեջանը հայտարարել է, որ հենց Հայաստանը քայլեր ձեռնարկի իր ռազմական պոտենցիալը մեծացնելու ուղղությամբ, մենք հակառակ քայլեր կձեռնարկենք։ Ակնհայտ է, որ ցանկացած ռազմական զորավարժության մասնակցելը մեծացնում է քո զինվորական պոտենցիալը:
Իրավունք ունե՞մ ասել, որովհետև վախենում են Ադրբեջանից։ Իրավունք ունեմ։ Չեմ բացառում, որ վախենում են Ադրբեջանին թթու խոսք ասել»,- ասաց Արթուր Խաչատրյանը։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին
- Ուշակով. ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են»
- Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների հանձնաժողովի նիստին
- Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին
- ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կքննարկեն Ռուսաստանին հեռահար սպառազինության հարվածները
- «Հրապարակ». Ինչու Փաշինյանի իշխանությունն այլևս չի բոյկոտում ՀԱՊԿ և ԱՊՀ հարթակներում տեղի ունեցող միջոցառումները
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան