Հանրության կողմից ոգելից խմիչքի շիշ ընկալվող այս առանձնյակը, հպարտորեն նշել է, որ ՔՊ անդամ է. Ռոբերտ Հայրապետյանը՝ Ալեքսանդր Սիրունյանի մասին
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է.
«ՔՊ-ն ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամի պաշտոնում ներկայացրել է Սիրունյան Ալեքսանդրի թեկնածությունը:
ԱԺ կայքում հրապարակված «գիտնականի տվյալներ պարունակող քարտ» վերտառությամբ թղթի կտորից պարզ է դառնում, որ վերջին անգամ «գիտական գործունեություն» Սիրունյանը ծավալել է 2010 թվականին, ինչը խնդրահարույց է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի տեսանյունից:
Բացի այդ, հանրության լայն շրջանակների կողմից որպես ոգելից խմիչքի շիշ ընկալվող այս առանձնյակը բոլոր հնարավոր պաշտոնների թվարկումից հետո ստորագրած ինքնակենսագրականում, հպարտորեն նշել է, որ հանդիսանում է ՔՊ անդամ(հավակնելով ապաքաղաքական լինելու պահանջ ունեցող պաշտոնի):
Նիկոլահպատակ գրառումներով հայտնի երբեմնի դասախոսը համցանցի իր օգտահաշիվներից հեռացրել է գրառումները, թողնելով լոկ նիկոլի և Հռոմի պապի գրկախառնված նկարը:
Հետաքրքիր է, պալատական, ավելի ճիշտ գրպանային այս փաստաբանի վերաբերյալ ԿԿՀ-ն բարեվարքության ինչպիսի եզրակացություն է տվել, հաշվի առնելով, որ այս պահին կա շուրջ 7 քաղաքացիական և վարչական գործեր, այդ թվում վճարման կարգադրություններ, որոնցում Սիրունյանը հանդիսանում է պատասխանող կողմ:
Սեդա Սաֆարյան vs Ալեքսանդր Սիրունյան»։
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին
- «Հրապարակ». Ինչ որոշում ունի ՔՊ-ն Սիրունյանի ԲԴԽ անդամ դառնալու հարցում
- «Հրապարակ». ՔՊ ֆրակցիայի հետ փակ հանդիպման ընթացքում հիմնականում խոսել է Սիրունյանը
- Մանրամասներ ՔՊ վարչության նիստից. Սիրունյանը 0 ձայն է ստացել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան