Քաղաքական 09:24 27/11/2024 Հայաստան

Հարութ Սասունյան. Գիրքը բացահայտում է 1890-ականների թուրքական ջարդերից փրկված հայերի 8000 նամակները

Բոլորովին վերջերս ստացա Երևանում 2021 թվականին լույս տեսած մի արժեքավոր գրքի առաջին հատորը, որն առաջին անգամ հանրայնացնում է 1894-96 թթ. Սուլթան Աբդուլ Համիդ II-ի կողմից Արևմտյան Հայաստանում (ներկայիս Թուրքիա) կազմակերպված 300 հազար հայերի թուրքական ջարդերից փրկվածների 8000 ձեռագիր նամակներից մի քանիսը։

Վերա Սահակյանի հեղինակած այս եզակի գիրքը, որը հրատարակել է Մատենադարանը՝ Երևանի հին ձեռագրերի ու փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման ինստիտուտը, վերարտադրում է Մշո Բուլանըք գավառի 28 գյուղերից թուրքական ջարդերը վերապրած 200 հայ ականատեսների վկայությունները, որոնք փախել էին Արևելյան Հայաստան։ Սրտաճմլիկ նամակներն ուղարկվել էին Հայ Առաքելական Եկեղեցու կենտրոն Էջմիածնում գտնվող Ամենայն Հայոց Կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանին (1893-1907թթ․), որը փաղաքշորեն հայտնի է որպես Խրիմյան Հայրիկ՝ խնդրելով նրա գթասիրտ օգնությունը՝ բավարարելու իրենց սննդի ու կացարանի կարիքները։

Հայ վերապրածների նամակները մի քանի տասնամյակ պահվել էին Էջմիածնի արխիվներում, իսկ այնուհետև տեղափոխվել Մատենադարան։ Հեղինակը նախատեսում է ապագայում հրատարակել ևս մի քանի հատոր՝ մնացած բոլոր 8000 նամակներն ընդգրկելու համար։ Առաջին հատորի նամակներից շատերն անգլերեն թարգմանել է Լուսինե Մինասյանը։

Ահա հատվածներ 1894-96 թվականների թուրքական ջարդերից փրկված հայերի նամակներից՝ ուղղված Կաթողիկոսին․
- 1896 թվականի հոկտեմբերի 29-ին Մշո Բուլանըք գավառի Կաքառլու գյուղից  փախստական Եղիազար Հակոբյանը (Յակոբեան) գրել է. «Քուրդ բարբարոսաց սպանուելուց ազատուելով, որովհետեւ, բացի բոլորովին թալանուելուց, տղայիս մեռուցին, եւ ես էլ հազիվ փախայ․ միայն իմ աջ ձեռքի մատները կորսնցնելով, ահա չորս ամիս է, այս կողմերը կթափառիմ, ողորմութիւն խնդրելով․․․․ կաղաչեմ բարեհաճել եւ իմ ընտանեաց ողոrմանալ, որով հայրենիքում քաղցած եւ մերկ սպասում են անհամբեր՝ գոնեա ճանապարհածախս շնորհել կաղաչեմ»։
- 1894 թ. հոկտեմբերի 14-ին Ներքին Բուլանըքի Խոշգալդի գյուղի բնակիչ Մարտիրոս Մուրադյանը (Մուրատեան) գրում է. «Անօրէն տաճիկները [թուրքերը] հարձակվելօվ մերս խղճալի եւ աղքատ ընտանեաց վերա, մի կողմից քար խըփեցին, միւս կողմից հրացանօվ զարկէլօվ իմ երիտասարդ քսանամեա տղային՝ վիրաւորելով մեռաւ։ Յապշտակէլօվ տարան իմ բոլոր կարողութիւն, մինչեւ անգամ հանեցին մեր վերայի հանդերձներ»:
- 1895թ. հուլիսի 11-ին Մշո նահանգի Մոլահքանդ գյուղից ծխատեր քահանա Հովհաննես Տեր-Պետրոսյանը (Յովհաննէս Քահանայ Տէր Պետրոսեան) գրում է. «Ասպատակուելով քրտերից եւ համէտեայ զօրքերից, թողինք տուն, տեղ եւ կալուած, հազիւ կարողացանք գաղտնի փախչելով Ռուսաստան՝ ազատուել։ Այժմս անդաստական թափառում ենք՝ խեղճ, մոլոր, քաղցած եւ մէկ կտոր չոր հացի կարօտ»։
- 1896թ․ հունվարի 2-ին Բուլանըքի Լիզ գյուղից Հակոբ Լևոնյանցը (Յակոբ Լեւոնեանց) գրում է․«Մեր դիտաւորութիւնն է ինքնապաշտպանութիւն։ Մենք դիմած, եկած եմք Վեհիդ ոտքը, որ թէ՛ մեզ, թէ՛ մերայինք, թէ՛ հայրենիքը ազատեմք թրքական երկաթէ լծէն։ Մեր ձեռք մի քանի հատ զէնք տուէք, որ թողունք-գնանք անոնց հասնենք՝ այն ութ ընկերներու, որք անցած նամակ նամակի ետեւից մեզ կը գրեն, թէ՝ շուտո՛վ հասէք»։
- 1897թ. հունվարի 13-ին Բուլանըքի Խրիստամ Քաթուք գյուղից Մկրտիչ Հարությունյանը (Յարութիւնեան) գրում է. «Հազիւ հազ կարողացանք Oսմանեան կատաղի կառավարութեան անգութ ճիրանններէն ազատուիլ ․․․․ իբրեւ գաղթական եկած եմ ․․․․ որպէսզի ինձի եւս մի քանի ռուբլի ճանապարհածախք եւ մի քանի կտոր լաթ շնորհելով, որպէսզի կարողանամ այս ձմեռ եղանակին մէջ իմ ընտանեաց ցուրտէն պատսպարել եւ օրական պարէն հայթայթել»։
- 1895թ․ սեպտեմբերի 30-ին Մշո Բուլանըքի Խարախլո գյուղից գաղթական ընտանիքների երկու այրիները՝ Յաղուշ Մկրտչյանը, հինգ հոգի (Եաղուշ Մկրտիչեան), և Յալդուզ Մարտիրոսյանը, վեց հոգի (Եալտուս Մարտիրոսեան), գրել են. «Երկուքս ալ անայր եմք այս երկու տարի կը լինի։ Վասնզի մեր գլխաւորները քուրտերը սպանեցին։ Մենք ալ վախէ թողիմք այս կողմ եկամք։ Վասնզի ամէն ունեցածնիս տարան։ Բան չը թողուցին. ո՛չ մալ, ո՛չ ապրանք»։
- 1894թ. մարտի 15-ին Մշո Քեաքառլու գյուղից Բաղդասար Մարկոսյանը (Բաղտասար Մարկոսեան) գրում է. «Բազմաթիւ չարչարանք եւ տանջանք տալով հազիւ հազ ազէտւեցանք մահից, մեզանից պահանջելով ութնասուն ոսկի անօրէն բանտապահը եւ արձակեց մեզ։ Զկնի այնմ աւուր կողոպտեցին ամենայն շարժական եւ անշարժ ապարուրքն իմ եւ բանտարկեցին բռնարարութեամբ որդին իմ»։
- 1895թ․ հուլիսի 17-ին Բուլանըք գավառի Համզայշեխ գյուղից Սահակ Կարապետյանը (Սահակ Կարայպետ) գրում է. «Կառայվարութեն եւ տաճկայց բարբարոսութիւնեն մեր յարնիք թող տըվիք փախչիլօվ դէպի Րուսաստան եկիք։ Իմ յերիս մեռայվ։ Իմ ծիրունի մայր եւ մենք մնցիք յեգ հոգի՝ ոջլտոց մենչը։ Յիմայ Առմիտլու գուղին մէջի պայիմ յիմայոնոք»։
- 1894թ․ապրիլի 19-ին Բուլանըք գյուղից Մատթևոս քահանա Տեր Գևորգյանը (Մատթէոս Քահանայ Տէր Գէորգեան) և Կարակիլիսա գյուղից Սահակ Սերովբյանը (Սերովբեան) գրեցին. «1893 թուի սեպտեմբեր ամսից Տաճկաստանի քուրդ եւ տաճիկներն ամենասաստիկ նեղութեան եւ վնասուց են տանջում մեր հայերին։ Այն է՝ հորած ցորեանն տիրում են, ամբարած ցորեանն տիրում են։ Գիշերներն մեր կին ընտանեաց հետ կատարում են իւրեանց շնութիւնն եւ սպանում են։ Օտարութիւնից երբ վերադառնում են հայ մշակներն, նրանց աշխատած դրամն եւ տունն կողոպտում են եւ սպանում։ 18 տուն Համզաշեխ գիւղից փոխում են ստիպմամբ թուրք կրօնի, որոնց 3-ին սպանել են, եւ այժմ 28 հայ հոգու կախաղանի հրաման է արձակուած ․․․․ Էֆենդիքն եւ աղաներն ստիպմամբ հայ գիւղերից պահանջում են 40–50 ոսկի կամ սպանում։ Առաջնորդ Ներսէս վարդապետին 2 տարի նշանակած է բանտ, որից 450 ոսկի թաբախ շրջելով ստիպմամբ պահանջեցին, եւ այժմ բանտարկուած է նա։ Էֆենտիքն եւ աղաներն նստում են զօռով հայ գիւղերում եւ վնասուց են տանջում ․․․․»։

Սա շատ արժեքավոր գիրք է, քանի որ այն.

1) փաստագրում է 1894-96 թվականների հայերի ջարդերը վերապրած ականատեսների վկայությունների միջոցով.
2) հնարավորություն է տալիս ներկայիս հայերին գտնել իրենց նախնիների անունները, որոնք նախկինում ապրել են Արևմտյան Հայաստանում.
3) բացահայտում է, որ շրջանի քիչ հայտնի գյուղերից մի քանիսն իսկապես եղել են հայաբնակ։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:35
Հայաստանին ասել են՝ խնդրի. Քաղտեխնոլոգն Ուշակովի հայտարարության մասին
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը չի հավատում, որ Հայաստանը սեփական նախաձեռնությամբ ու կամքով է դիմել ՌԴ-ին՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի...
Աղբյուր` Panorama.am
13:29
Քննարկվելու է «Հայաստան» խմբակցությունում Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը. Ագնեսա Խամոյան
«Գեղամ Նազարյանի վերջին հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա, իր անձնական ընկալումներն են, որը բնականաբար չի...
Աղբյուր` Panorama.am
13:18
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան
«Այստեղ  առնվազն երկու կողմ կա, ովքեր շահագրգռված կամ չէին ցանկանա, որ Հայաստանում անցկացվեր այդ միջոցառումը»,- լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:08
Ջերմաստիճանը կշարունակի նվազել
Երևանում նոյեմբերի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը սպասվում են, 28-ի ցերեկը հնարավոր են տեղումներ, բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
13:01
ՀԾԿՀ-ը՝ խմելու ջրի սակագնի մասին
Այսօրվա նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի...
Աղբյուր` Panorama.am
13:01
ՎՏԲ-Հայաստան Բանկը նվազեցնում է վարկերի տոկոսադրույքները փոքր բիզնեսի համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը նվազեցրել է փոքր բիզնեսի վարկերի տոկոսադրույքները մինչև տարեկան 3%՝ առաջին 90 օրվա համար։ Պայմանները հասանելի են «Նոր...
Աղբյուր` Panorama.am
12:58
ՔՊ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին
Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարությամբ է հանդես եկել. ...
Աղբյուր` Panorama.am
12:44
Ի՞նչ անենք՝ գնդակահարության հոդված սահմանե՞նք էներգետիկ ըմպելիքների վաճառքի համար. Բաբկեն Թունյան
«Օրինագծի նպատակն է 18 տարեկան անձանց առողջության պահպանման համար կոֆեին և տաուրին պարունակող էներգետիկ ըմպելիքների շրջանառության ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Նախկին ֆուտբոլիստը կարող է դառնալ Վրաստանի նախագահ
«Վրացական երազանք»-ը որպես նախագահի թեկնածու ներկայացրել է Միխեիլ Ղավելաշվիլիին: 1tv.ge-ի հաղորդմամբ, այս մասին հայտնի է դարձել...
Աղբյուր` Panorama.am
12:22
Սարգսյանի, Շիրինյանի, Բաբաջանյանի, Խզմալյանի առջև խնդիր են դրել Փաշինյանի «թաթիկներին խփել». ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն
«Ամերիկացիները մտածում են՝ ինչպես թույլ չտալ, որ Երևանը հեռանա, այսպես կոչված, ժողովրդավարական ճանապարհից»,-այսօր տարածած...
Աղբյուր` Panorama.am
11:53
Ի՞նչ նոր անալիզներ կհանձնեն հղիները դեկտեմբերի 1-ից
Ընդլայնվել է հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը` պետական պատվերի շրջանակներում: Առողջապահության...
Աղբյուր` Panorama.am
11:46
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Այս մասին Panorama.am-ին ասաց կառավարության աշխատակազմի...
Աղբյուր` Panorama.am
11:28
Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով փորձաշրջանը կրճատվել է 1 տարի ժամկետով
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (դատավորներ՝ Լուսինե Ալավերդյան, Գրիգոր Հովհաննիսյան, Կարեն Հովհաննիսյան) Արմեն Չարչյանի գործով, մեղադրող դատախազի...
Աղբյուր` Panorama.am
11:10
2025 թ.-ին կթանկանան էլեկտրաէներգիան, գազը, ջուրը. Նաիրի Սարգսյան
2025 թվականի բյուջեով կառավարությունը կրկին հարկային մեծ մուտքեր է նախանշել, բայց այն արդեն ապահովելու է ՀՀ սովորական քաղաքացու գրպանի հաշվին՝...
Աղբյուր` Panorama.am
11:04
Վաշինգտոնում հասկանում են՝ հայերը փող հաշվել գիտեն. ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն
ԱՄՆ Պետդեպարտամենտը կասկածում է, որ Արևմուտքի հետ մերձեցման Հայաստանի ուղին անխուսափելի է։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ արտաքին...
Աղբյուր` Panorama.am
10:44
Երեք մարզում 1 օրում թափվել է ամսական նորմային հավասար տեղում
Արագածոտնի, Լոռու, Արարատի առանձին հատվածներում 1 օրում թափվել է ամսական նորմային հավասար տեղում։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Սպիտակի ոլորանները փակ են
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, առատ ձյան, սաստիկ բքի, տեսանելության բացակայության և տրանսպորտային միջոցների վթարի պատճառով Ծիլքարից...
Աղբյուր` Panorama.am
10:11
Իրանը ողջունում է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնագիրը
Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնագիրը։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
09:49
Գվարդիոլան հետխաղյա ասուլիսին հայտնվել է վնասվածքներով
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան շատ է վրդովվել Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 5-րդ տուրի «Ֆեյենորդի»...
Աղբյուր` Panorama.am
09:36
Խոսնակ. Քննչական կոմիտեում քաոս չկա
Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանն արձագանքել  է մամուլի այսօրվա հրապարակմանը. «Այսօրվա լրահոսը շատ դրամատիզացված սկսվեց։...
Աղբյուր` Panorama.am
09:24
Հարութ Սասունյան. Գիրքը բացահայտում է 1890-ականների թուրքական ջարդերից փրկված հայերի 8000 նամակները
Բոլորովին վերջերս ստացա Երևանում 2021 թվականին լույս տեսած մի արժեքավոր գրքի առաջին հատորը, որն առաջին անգամ հանրայնացնում է 1894-96 թթ. Սուլթան...
Աղբյուր` Panorama.am
09:19
Սեդրակ Երկանյանի ծննդյան և մասնագիտական հոբելյաններին նվիրված համերգ կանցկացվի
Մշակույթի  վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանի ծննդյան 70, ստեղծագործական գործունեության 55 և «Տաղարան» հնագույն երաժշտության...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդիկ Հակոբյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հակակոռուպցիոն կոմիտեն, որը Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով 2 շաբաթ Է ղեկավար չունի, առաջիկայում...
Աղբյուր` Panorama.am
09:16
Նոյեմբերի 27-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 27-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 388.88դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Նազարյանը երկար ժամանակ է՝ ակտիվ շփումների մեջ է իշխանականների հետ
«Հրապարակ» թերթը գրում է. ««Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանի վարքը խմբակցությունը որոշել է...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Փաշինյանը մաքրում է նաև ՔՊ մարզային կառույցները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կողմից ՍՄՍ հաղորդագրություններով պաշտոնանկ անելու սարսափը մարզեր է հասել:...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Սիմոնյանը ոչ միայն վիրավորել, այլև ծաղրել է Աղազարյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Ալեն Սիմոնյանի և Հովիկ Աղազարյանի հանդիպումը տևել է մոտ 40 րոպե: Հիմնականում խոսել է...
Աղբյուր` Panorama.am
09:06
Ինչու են դոլարն ու եվրոն սկսել արժևորվել. Մեկնաբանում է Սուրեն Պարսյանը
Վերջին օրերին Հայաստանի արտարժույթի շուկայում որոշակի տատանումներ են նկատվում, դոլարն ու եվրոն սկսել են արժեվորվել։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանը...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Հրապարակ». Նարեկ Զեյնալյանը վերջին փորձերն է անում Փաշինյանի բարեհաճությանն արժանանալու համար
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական Նարեկ Զեյնալյանը, որ Փաշինյանի «խնդրանքով» մանդատից հրաժարվելու դիմում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա
12:56 26/11/2024

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}