Ինձ են լռեցրե՞լ. Հովիկ Աղազարյան
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը դեռ սպասում է ընկերոջ հետ հանդիպմանը՝ պատգամավորական մանդատը վայր դնելու հարցով խորհրդակացելու համար։
«Դեռ չեմ խոսել ընկերոջս հետ»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց Հովիկ Աղազարյանը։
Հիշեցնենք, որ երեկ նա ասել էր. «Ես զանգ եմ ստացել Մոսկվայից։ Իմ մանկական, դպրոցական, ուսանողական ընկերոջ կողմից զանգ եմ ստացել, ասաց, որ ինքը շատ կնեղանա ինձանից, արձագանքեմ վարչապետի խնդրանքին, առանց իրեն տեսնելու։ Հիմա ես սպասում եմ իր գալուն։ Այսօր երեկոյան կասի։ Նա ինձնից լավ տղա է, բացարձակ հեղինակություն, հետը պիտի խորհրդակցեմ»։
Հարցին՝ ինչո՞ւ ձեզ այդպես լռեցրեցին, նա պատասխանեց. «Ինձ են լռեցրե՞լ»։
Նա այլ հարցերի չպատասխանեց՝ նշելով, որ ասելու բան չունի։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Սիմոնյանը ոչ միայն վիրավորել, այլև ծաղրել է Աղազարյանին
- Աղազարյան. Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան այն, ինչ որ արեց նա իմ գլխին
- Ես երեկ զանգ եմ ստացել Մոսկվայից. Հովիկ Աղազարյան
- «Հրապարակ». Ալեն Սիմոնյանը վիետնամական վոյաժից հետո լծվել է Աղազարյանին մանդատից զրկելու գործին
- Հովիկ Աղազարյանը դեռ վայր չի դնի մանդատը. նա հարցեր ունի պարզելու
- Որոշում կայացրել եմ. Հովիկ Աղազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան