Մեդվեդևը չի բացառել ՆԱՏՕ-ի ռազմակայանների վրա հարձակումների հնարավորությունը
ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, խոսելով ՆԱՏՕ-ի ռազմակայանների վրա հարձակումների հնարավորության մասին, ասել է, որ էսկալացիայի դեպքում ոչ մի սցենար չի կարելի բացառել։
«Ինչ վերաբերում է կոնկրետ ռազմական օբյեկտներին, ապա ռազմակայաններին այս պահին, եթե հակամարտությունը զարգանա սրացման սցենարով, ապա ոչինչ բացառել չի կարելի, քանի որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները, փաստորեն, լիովին ներգրավված են այս հակամարտության մեջ»,- ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ «Ալ Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում նա ասել է Մեդվեդևը՝ խոսելով այն մասին, թե արդյոք հնարավոր են հարձակումներ Ռումինիայի և Լեհաստանի ռազմական կենտրոնների վրա Ուկրաինայի կողմից նոր հարձակումների դեպքում:
«Տեսեք, հիմա տեղի ունեցողի լույսի ներքո, ցավոք սրտի, ես չեմ կարող բացառել որևէ սցենար, նույնիսկ ամենածանրն ու տխուրը, մենք չէինք ցանկանա նման սցենար, մենք բոլորս մեկ անգամ չէ, որ խոսել ենք այս մասին»,- ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան