Գյումրու ընտրություններին ընդառաջ՝ Նազելի Բաղդասարյանն արձակուրդ է գնում
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը նոյեմբերի 28-ից մինչև դեկտեմբերի 6-ը ներառյալ կլինի արձակուրդում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 19-րդ մասով՝ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանին տրամադրել 2023-2024 թվականների աշխատանքային տարվա ամենամյա լրացուցիչ արձակուրդը՝ 4 աշխատանքային օր տևողությամբ և 2024-2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 3 աշխատանքային օր տևողությամբ՝ 2024 թվականի նոյեմբերի 28-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 6-ը ներառյալ»,- նշված է Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ:
Նշենք՝ Նիկոլ Փաշինյանը նախօրեին հայտնել էր, որ Գյումրիում դեկտեմբերի 8-ից 10-ը տեղի կունենան նախնական ընտրություններ, որոնց արդյունքներով որոշվելու է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածուն։ Ըստ նրա, նպատակը Գյումրիում առկա կառավարման ճգնաժամը հաղթահարելն է։
Փաշինյանի ներկայացմամբ, գործընթացը կիրականացվի հետևյալ ձևաչափով․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների, համակիրների և համախոհների շրջանակից կխնդրեն ինքնաառաջադրվել կամ առաջադրել թեկնածուներ։ ՔՊ-ն կանցկացնի նախնական ընտրություններ Գյումրիի բնակիչների շրջանում՝ պատահականության որոշակի սկզբունքով։ Նախնական ընտրությունների հաղթողը կնշանակվի Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար և մեծ հավանականությամբ կլինի ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն ավագանու հաջորդ ընտրություններին»։
Նշենք, որ Նազելի Բաղդասարյանը 2021 թվականի նոյեմբերից մինչև 2023 թ. հունվարի 26-ը եղել է Շիրակի մարզպետ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան