Ինչու են դոլարն ու եվրոն սկսել արժևորվել. Մեկնաբանում է Սուրեն Պարսյանը
Վերջին օրերին Հայաստանի արտարժույթի շուկայում որոշակի տատանումներ են նկատվում, դոլարն ու եվրոն սկսել են արժեվորվել։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանը «Փաստինֆոյի» հետ զրույցում ասել է, որ դա հիմնականում տնտեսական գործոններով է պայմանավորված։ Այսինքն, դոլարային հոսքերը դեպի Հայաստան որոշ չափով կրճատվում են։
«Հիմնական գործոնը, կարծում եմ, այն է, որ տարեվերջին տնտեսվարողները մեծ քանակությամբ արտարժույթ են ձեռք բերում՝ դրսից ապրանք ձեռք բերելու համար։ Այնուամենայնիվ, կարծում եմ տատանումները շատ կտրուկ չեն, որպեսզի կապենք այս կամ այն գործոնի հետ»,-ասել է տնտեսագետն՝ ընդգծելով, որ այս պահին դեռ կտրուկ փոփոխություններ հայկական շուկայում չունենք։
«Հայաստանի արտարժույթի պատմության մեջ մենք մեկ օրում 50-60 դրամ տատանումներ էլ ենք ունեցել, այնպես որ մեկ օրում 1-2 դրամ տատանումը էական չի կարելի համար»,-նշել է տնտեսագետը։
Հարակից հրապարակումներ`
- Նոյեմբերի 26-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
- Նոյեմբերի 25-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
- Նոյեմբերի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլու և եվրոյինը՝ նվազել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան