Սարգսյանի, Շիրինյանի, Բաբաջանյանի, Խզմալյանի առջև խնդիր են դրել Փաշինյանի «թաթիկներին խփել». ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն
«Ամերիկացիները մտածում են՝ ինչպես թույլ չտալ, որ Երևանը հեռանա, այսպես կոչված, ժողովրդավարական ճանապարհից»,-այսօր տարածած հայտարարության մեջ նշել ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը։
Ըստ աղբյուրի, ելքը գտել են ոչ այնքան հուսալի իշխանությունն ամրապնդել ստուգված կողմնակիցների աջակցության մեջ։
«Միացյալ Նահանգների գլոբալիստական «ժողովրդավարացման» շրջանակներում նման ուժեր են համարվում Արամ Սարգսյանի «Հանրապետություն», Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության», Տիգրան Խզմալյանի «Հայաստանի Եվրոպական կուսակցությունը» և «Հանուն հանրապետության» և Լևոն Շիրինյանի «Քրիստոնեա դեմոկրատական կուսակցությունները։
Արևմտամետ կուսակցությունների քաղաքական «առաջխաղացումը» արդեն սկսվել է՝ 2026 թվականի ընտրություններում նրանց մուտքը խորհրդարան ապահովելու համար։
Ժողովրդավարության «այս անզիջում կողմնակիցների» առջև Հայաստանի գործադիր իշխանության «թաթիկներին խփելու» խնդիր է դրված, եթե իշխանությունը, հետևելով հարևան Վրաստանի կառավարության օրինակին, մտադրվի առաջնահերթություն տալ հայ ժողովրդի ազգային օբյեկտիվ շահերին, ավանդույթներին և արժեքներին»,-ասված է ծառայության հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան